MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +17 °C Tomorrow:+19 °C
Գիշերն անլուսին քո ճամփի վրա...
17:10, 15.12.2013
2353 | 0
Աստղերը սիրո երգ...

000


Ամեն անգամ մեր հանդիպմանը նոր երգեր էին ծնվում ու նոր հեքիաթներ հյուսվում: Ես հավատում էի նրանց իսկությանը...Հավատում էի վերադարձիդ...

Քամին անտես, անօթևան կառչում էր զգեստիս փեշերից ու տանում մոլոված կարոտներս հավաքելու: Հիմա էլ , երբ անցնում ես մեր ծանոթ պուրակով, սիրտս ողբում է քեզ կորցնելու ցավից:
Նվիրվել էիր ուրիշի, թե՞... ՈՒ քեզ չկորցնելու համար հավատս քամուն եմ հանձնել և սպասում եմ կգաս...և հույզերս կծովանան...Սիրտս արտասվում է սպասումի ուժից, դու եկ, սիրելիս, կարոտներս մարելու...

000


Իմ տնից ձգվող արահետն անգամ նեղ էր ու փոքրիկ: Չգիտեմ` ինչպես ոտք դրի նրան: Ես դեմդ ելա քեզնով բախտավոր ու լայն բացեցի դռները իմ տան: Իմ հանգչող հոգում ճառագեց մի շող, բայց դու անտարբեր թողիր հեռացար...Նեղ էր արահետն իմ տնից ձգվող, սրտիս դուռն էր լայն, բայց դու չիմացար...


000

Ամեն օր ծնվում եմ լույսի հետ: Թողեք, որ հանգիստ մնամ;

Ականջիս մեջ են օրվա ձայները, ձեր խրոխտ ու բիրտ քայլերը: Թողեք, որ ես հանգիստ մնամ: Ձայներն էլ տարեք, թող կորչեն...

Ամեն օր ծնվում եմ լույսի հետ` դաջված պուրակի անսահման լռությանը : Թողեք, որ ես հանգիստ մնամ ու հեշտ գտնեմ կորած որդիներիս ձայնը...


000


Անձրև է, հանդարտ աղմկում են մայթերը: Ջրհորդանները պղտոր թախիծ են շիթ-շիթ շաղ տալիս ասֆալտի վրա: Ոսկեհեր արփին իր բոց շուրթերը հպել է թաց անձրևանոցիս ու սրթսրթում է լռիկ: Քայլում եմ մենակությունից հոգնած. արհամարհելով հորդառատ անձրևը: Ոտքերս ասես կղզյակներ լինեն այդ ջրակույտերի խորխորատների մեջ, փախչող կղզյակներ: ՈՒ ջրակույտերից կզզիներն այդ, ղեկը կորցրած նավի պես, ինձ շպրտում են հեռախոսախցիկի մոտ մոտ, որ խցիկի մեջ կարոտեմ ջրակույտերին: Անձրևում է, աղմկում են մայթերն իմ սիրո մասին...


000


Աշխարհն այս, որ ապրում եմ այսօր, լի է կյանքով, երազանքով, ծաղիկներով բուրումնավետ, սիրո քաղցր վայելքներով լի է աշխարհն այս: ԵՎ գետերով խռովահույզ, լճերով ջինջ, նաև խորունկ ծովերով ու շողերով արևալույս լի է կյանքն այս... Քաղաքներով հրաշագեղ, հրաշքներով անակնկալ և տենչերով երանավետ, որ ուզում եմ հավետ գոյատևել երջանկացած, քայլել հպարտ փողոցներով... Սակայն, ավաղ, մեր կյանքը , տես, մի երազ է անվերադարձ...


000


Մի սիրուն ծաղիկ բացեց աչքերը ու գտավ իրեն գարնան ջերմ գրկում...Իր ընկերները վաղուց էին հեռացել, երբ ինքը դեռ գարնան կարոտ էր երգում: Նա իր երգերում արև էր տեսնում ու վառ հեքիաթներ, նրա անպաճույճ և հոգեթով երգերի մասին... ԵՎ նրանից առաջ եկած ծաղիկներին հպվել էր արևը իր ջերմաշունչ շուրթերով, և ամեն մեկն իր հեքիաթն էր հյուսել պարզ ու սիրակարոտ: Քնքշաբույր ծաղիկը վեր սուրաց փնտրելու արևին, նրա ջերմ գրկում հալվելու...



000


Այնպես էր ծաղկել իմ տանձենին, որ շաղվում էին աչքերն աստղերի: Իմ երազների թրթիռները տաք, իմ տարիները անցած ու գալիք սերտաճել էին այս մի ծառի մեջ և դարձել ծաղիկ...Նախանձից երկնային մի ուժ անտես ձեռքերով թափահարեց ծառս և ծադիկներս մեղմորեն թափվեցին գետնին: ԵՎ դա այն պահին, երբ դրանց վրա գոնե մեկ անգամ չէր նստել մեղուն:


000


Ծաղիկների լուռ շիկնանքից այրվոմ է սիրտս հրացոլք բոցով:
Քամին մեղմածոր թախիծ է ծնում իմ դառն հուշերից և քշում կարոտներս ու տանում մեր դաշտերից հեռու...

Իմ ծաղիկների պես չարտասվելու համար ինձ քո վեհությունը տուր, օ~ լեռնաշխարհ...

Գնում եմ կարոտներս փնտրելու...


The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13223 | 0
01:01, 08.12.2017
30071 | 0
23:45, 27.08.2017
21915 | 0
to top