MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+32 °C
Սպարտակը չի բաժանվի Մովսիսյանից
23:49, 08.01.2014
2984 | 0
Այսօր, ռուսական ԶԼՄ-ները հղում կատարելով գերմանական մամուլին տեղեկացնում էին, որ գերմանական «Վոլֆսբուրգը» ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին: Նշվում էր, որ գերմանացիները պատրաստ են 7.5մլն եվրո վճարել Յուրայի տրանսֆերի համար:

«Սպարտակին» մոտ կանգնած աղբյուրներից armsport.am-ը տեղեկացավ, որ ռուսական ակումբը կտրականապես մերժել է «Վոլֆսբուրգին», որը դեռեւս 2013 թվականի աշնանը մի քանի անգամ փորձել է բանակցություններ սկսել տրանսֆերի շուրջ:

«Սպարտակը» հստակ հասկացնել է տվել, որ իր ծրագրերի մեջ չի մտնում՝ վաճառել լավագույն ռմբարկուին ձմռանը: Բացի այդ, Մովսիսյանի տրանսֆերը ներկայումս գնահատվում է ավելի բարձր, քան 7.5 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Սպարտակում» հայտնվեց 2012 թվականի դեկտեմբերին՝ տեղափոխվելով Կրասնոդարի համանուն թիմից: Ռուսաստանի ամենատիտղոսակիր ակումբում Մովսիսյանը տարեկան շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար է վաստակում (գումարի չափը կախված է մրցաշրջանի ընթացքում անցկացրած խաղերի քանակից):
Author: Ashik
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ashik
18:56, 10.01.2014
4860 | 0
to top