MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+20 °C
Արմենակ Ավետիսյան, Զվարճապատումներ
21:36, 11.01.2014
2636 | 0

«Հայ տղամարդիկ առաջին ամուսնական գիշերից հետո մոռանում են ամուսնանալու մասին»:



000


Ասա ինձ ով է քո թշնամին և ես կասեմ կդառնամ քո ընկերը թե ոչ:



000


Պատրաստ եմ մահանալ իմ հաստատակամության համար, որովհետև այդպիսի հաստատակամությամբ այլևս ապրելն անհնարին է …


000


Բոլորից գումար չես կարող վաստակել: Իսկ այնքան ուզում եմ…



000


Ոչ մի անգամ ոչ մեկի հասցեին չեմ ասել հիմար մտքեր, որովհետև ողջ ժամանակ խոսում էի իմ մասին:


000


Շուտով կընդգրկվեմ նպաստառուների ցուցակում: Կառավարությունը գտնում է, որ մեր տունը շատ հազվագյուտ ընտանիք է:




000


Եթե ձեր կյանքը անցնում է ձեր կողքով, ապա ոտք գցեք նրան:


000


Հարբել մինչև կողմնորոշումը կորցնելու աստիճանի: Այդ թվում և սեռական:



000


«Վերջապես գտա նրա սրտի բանալին և ամեն գիշեր նա իմն է արդեն …»:


000


Վերջին տասը տարիների ընթացքում սոցիոլոգ Ա.-ն անդամագրվեց տասը կուսակցության: Ավող 11-ին չհասավ, վաղաժամ մահը կտրեց նրա երազանքի թելը…Ցավալի փաստ:


000


-Ի"նչ ես ապուշացել, իսկական սեքս չես տեսել:

- Ոչինչ, գլուխ ջարդելու դեռ ժամանակ կունենաս…



000


- Ալլո, դուք այնտեղ չեք ընկել…Այ հիմա ընկաք:



000


- Մեկն իր կրթությամբ է ապրում, մյուսն գեղեցկությամբ:


000


- Գերադասում եմ ամուսնացածներին, նրանց փորձառությունը ավելի մեծ է…


000


- Կամուսնանամ ձեզ հետ, միայն սեքս չառաջարկեք…


000


-Տիկին գնեք սուրճը, այն ուղիղ հողակտորից եմ եմ ձեզ համար բերել…


The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13152 | 0
01:01, 08.12.2017
30011 | 0
23:45, 27.08.2017
21804 | 0
to top