MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+19 °C
Կայացավ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի հերթական նիստը
20:26, 09.02.2014
2481 | 0
Փետրվարի 5-ին կայացավ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին տարաբնույթ հարցեր վարչական շրջանում հոգևոր կյանքը աշխուժացնելու, նոր սերնդին քրիստոնեական արժեքներին հաղորդակից դարձնելու և ազգային ոգով կրթելու վերաբերյալ:
Հատկապես օրակարգային էին փետրվարի 14-ին կայանալիք Տեառնընդառաջին և փետրվարի 15-ին՝ Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրերին նվիրված միջոցառումների շուրջ քննարկումները:
Մշակվեց տոնական միջոցառումների ծրագիր, որտեղ կներգրավվեն նաև վարչական շրջանի մշակութային հիմնարկների գեղարվեստական խմբերն ու շնորհալի սաները:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top