MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Tomorrow:+18 °C
«Սասնա Էրգիր» միջոցառում Նոր Նորքի հ. 114 մանկապարտեզում
20:09, 15.03.2014
3453 | 0
Նոր Նորք վարչական շրջանի հ. 114 մանկապարտեզում այսօր ազգային, ժողովրդական իսկական տոն էր: Կրթօջախի սաների մասնակցությամբ կազմակերպվել էր ռազմահայրենասիրական բովանդակությամբ միջոցառում, որը կրում էր «Սասնա Էրգիր» խորագիրը:
Երեխաները երգի, պարի ու ասմունքի միջոցով դահլիճում ստեղծել էին սասնա աշխարհի յուրօրինակ միջավայր:
Միջոցառման հյուրերի կազմում էին Նոր Նորք վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ, Նոր Նորքի մանկապարտեզների տնօրեններ, մանկավարժներ և ծնողներ:
Միջոցառման թեմային համահունչ՝ սաները Սասնո աշխարհի և սասունցիների հերոսական ոգով համակեցին ներկաներից յուրաքանչյուրին՝ կրկին հավաստելով Գևորգ Էմինի հայտնի տողերի ճշմարտությունը.
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի...
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top