MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +8 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Ցեղասպանության 100-ամյա Տարելիցին Նվիրված Կոնֆերանս Բրյուսելում
21:40, 05.04.2014
3186 | 0

Ապրիլի 5-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, Ցեղասպանության 100-տարելիցին նվիրված տեղի ունեցավ ժողով, որին մասնակցում էին Եվրոպայի հայ դատի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ինչպես նաև Եվրոպայի մի շարք թեմակալ առաջնորդներ:
Վերոնշյալ ժողովին բոլոր թեմակալ առաջնորդները հանդես եկան իրենց ծրագրերով, որոնք պետք է իրենց թեմերում կյանքի կոչեն 2014-2015թթ. Ժամանակահատվածում: Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ.Տաթև եպս. Հակոբյանը իր ելույթի խոսքում նշեց, որ ցեղասպանության հարուրամյա տարելիցը ըստ արժանվույն նշելու և հայ ժողովրդի ձայնը ի աշխարհ տարածելու խնդիրն այս տարի առաջնայինն է Ռումինիայի հայոց թեմի համար, քանզի ազգային հիշողությունն ու ցավը խոցում է ցանկացած ռումինահայի և համայն սփյուռքահայության սրտերը:


Սիրով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6159 | 0
to top