MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +19 °C Tomorrow:+22 °C
Հրանտ Շահավսպ, Միշտ այսպե՛ս նայեի քո աչքերի մեջ
20:40, 16.04.2014
2335 | 0
***
Միշտ այսպե՛ս նայեի քո աչքերի մեջ,
Գիշեր ու ցերեկ նայեի անվերջ,
Առավոտները շուտ արթնանայի,
Անվերջ նայեի քո աչքերի մեջ:
Ու երբ գիշերը հոգնած տուն գայի՝
Նրանք, լուսնի պես ի՛նձ էլ լույս տային,
Իմ լո՜ւյսը փնտրեի քո աչքերի մեջ:
……………………………………….
Կիսախելագար, կիսացավագար
Թափառում եմ ես խուլ փողոցներում,
Հետապնդում են ինձ քո աչքերը,
Ու նորից տուն են կանչում կարոտով:
Օ՜, աչքե՜ր, իմ սո՛ւրբ ու աստվածային,
Մարիամի նման երկնային իմ տուրք,
Քո խարույկն արա, քեզ մոտ եմ գալիս՝
Այրվելու նորից… ես քո աչքերում:
Չեմ ասում ես քեզ բարի գիշերն իմ,
Չեմ ասում, որ դու երբեք չփակվե՜ս…
Աստղերի նման՝ երկնակամարից
Իմ աչքերի մեջ դու պիտի վառվես…
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13145 | 0
01:01, 08.12.2017
30005 | 0
23:45, 27.08.2017
21801 | 0
to top