MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Tomorrow:+27 °C
Մարիամ Գևորգյան
22:39, 19.04.2014
2081 | 0
Տարիներիս
Ճանապարհով՝
Անխուսափելի,
Նախասահմանված,
Գնալու համար
(Կամ գուցե՝ գալու)
Ես ջանք
Չեմ թափել:
Անվերջ թվացող,
Հարահոս երթում
Որքան գտել եմ,
Այդքան էլ՝
Կորցրել
(Գիտի՛
Բնությունը
Հավասարակշռել):
Տվել եմ,
Վերցրել
(Ինչ որ տվել եմ,
Իմն է դարձել):
Ու որպես
Շատ թանկ,
Անգին
Ունեցվածք,
Տարիների մեջ
Ես ինձ եմ
Տարել
(Կամ գուցե՝
Բերել),
Ես ինձ
Չեմ լքել,
Ինձ չեմ կորցրել:

Ու սիրում եմ ինձ`
Կայնքիս
Լավագույն կեսը
Ապրածի
Հարազատությամբ...
Ինչպե՞ս չսիրեմ...

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13116 | 0
01:01, 08.12.2017
29991 | 0
23:45, 27.08.2017
21767 | 0
to top