MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Tomorrow:+22 °C
Հենրիկ Բաբաջանյան, ԻՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔ
08:55, 23.04.2014
3342 | 0
ԻՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔ

Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Դու հայի համար ավետյաց երկիր:
Բերդըդ պաշարված, երկինքդ երթիկ
Մեր հույսի, սիրո, սաղմոսված երգի:

Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Դու բյուր տեգերով խոշտանգված երկիր,
Հազար սրբությամբ օժտված ու լիք,
Հազար ոսոխից թալանված երկիր:

Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Տարագիրների հանգրվան երկիր,
Հզոր թևերդ տարածիր երկինք
Մեր հավերժության գովերգը երգիր:

Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Իմ հերկված, երգված, իմ լքված երկիր,
Մեր հույսը՝ ներկա, մեր իղձը՝ գալիք
Անթեղված հրիդ կայծերից երկնիր:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13132 | 0
01:01, 08.12.2017
30002 | 0
23:45, 27.08.2017
21777 | 0
to top