Գրիգորի Գուսարով
ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԸ Երբ կինս տասը րոպեով բարձրանում է 3-րդ հարկում բնակվող իմ ծանոթ Սավրինսկիների բնակարան, ինձ սկսում եմ վատ զգալ: Ես գիտեմ, թե այն ինչով կվերջանա: Կինս կվերադառնա նոր պահանջներով: -Կեցցե՛ս, Սավրինսկի՛, - հազիվ կշշնջա նա, - ինչպե՜ս է սիրում կնոջը: Ամեն ինչ քարշ տալիս է տուն: Իսկական տղամարդ է, ոչ թե ինչպես մյուսները… Ու ես սկսում եմ ինձ վատ զգալ հենց մյուսների փոխարեն: Կինս իմ և Սավրինսկու միջև սկսում է ինչ-որ մրցակցություն կազմակերպել: Արդյունքը ինձ համար պարզ է` նրա գերին եմ, իրերի դրության տերը: Սավրինսկին աշխատում է կոմիսիոն խանութում: Իսկ ի±նչ կարող եմ ես հայթայթել: Մարզանք, որով զբաղվում եմ ամեն առավոտ, իսկ դա կնոջս երբեք չի կարող բավարարել: Դրա համար են մեր տան ամենօրյա ներկայացումները: -Դու ամեն օր հատակն ես շոշափում, - ասում է կինս, - ախր չէ± որ հատակ է, հատակ: Իսկ Սավրինսկին իր հատակը լաքապատել է, անկյունում շատրվան պատրաստել: Իսկականը… Ես ինձ հավաքում եմ, ապա վերցնում մարզագնդակը: -Նրանց պատերին քանդակազարդեր են, - շարունակում է կինս, - ծաղկամանները էլեկտրական հոսանքով են լուսավորված: Փոխում եմ մարզագնդերը թրադաշույնով: -Լուսամփոփը քրծենից է հյուսված, - ավելացնում է կինս, - իսկ հյուրերի համար հողաթափերի փոխարեն տրեխներ են: -Քնում են, երևի, տակառում, - շարունակում եմ, - և սնվում տերևներով: Կինս ըմբռնելով իմ կծող հեգնանքը` սկսում է հեկեկալ: Ես շարունակում եմ ջրային շփումները: Սկզբում մի քիչ տաքանում եմ և կնոջս ասում մի քանի ոգևորող խոսքեր: Ես այսօր որոշեցի լինել ինքնատիպ: -Կլավա՛, - ասում եմ ես, - չեմ կարող լինել ինչպես Սավրինսկին: Բայց ապացուցել, որ սիրում եմ քեզ, կարող եմ: Ուզո±ւմ ես պատշգամբից հենց հիմա ինձ գցեմ: Կինս ժպտում է. -Մի±թե հանուն ինձ դու դա կանես: -Կարող ես չկասկածել, - հաստատակամորեն ասացի ես: Կինս հրճվանքից ուղևորվեց Սավրինսկիենց բնակարան: Հինգ րոպե անց իմ պատուհանի մոտով ներքև սուրաց Սավրինսկին: Միխայիլ Պրուդնիկ
ՓՈՂ ՊԵՏՔ ՉԷ ՈՒՂԱՐԿԵԼ Մինչև թոշակ ստանալը մնացել էր երկու շաբաթ: Իսկ երկրորդ կուրսի ուսանող Վասիլի Պատելինի գրպանները դատարկ էին: Նա երկու մաքուր թերթ հանեց ընդհանուր տետրից, որի մեջ դեռևս առաջին կուրսից համառոտագրել էր բոլոր դասախոսությունները և նստեց նամակ գրելու: §Բարև՛ Ձեզ, հարգելի՛ հայրիկ ու մայրիկ: Ներեցե՛ք, որ երկար ժամանակ է, ինչ նամակ չեմ գրում: Գործերս շատ են: Սեմինարներ, պարապմունքներ, հանձնարարություններ, դասախոսություններ…. Բայց դե կյանքիցս դժգոհ չեմ: Ինչպես ասել է Սուվորովը. §Դժվար է ուսման մեջ, հեշտ` մարտում¦: Մի խոսքով` ամեն ինչ կարգին է: Ինձ մոտ մնացել է երեք ռուբլի և 41 կոպեկ: Ահա հենց նոր գտա ևս երկու կոպեկ, սեղանի վրա էր ընկած, տետրի արանքում, նշանակում է, ես հիմա ունեմ 3 ռուբլի 43 կոպեկ: Իսկ եթե դուք իմանայիք, թե դա որքան շատ է ուսանողի համար: Այդքան փողով կարելի է կաղամբով պատրաստած 68 կարկանդակ գնել կամ խմել 343 բաժակ գազով ջուր… առանց մրգահյութի: Կարճ ասած` փող ուղարկել պետք չէ: Եղանակը շատ վատն է: Ջերմաստիճանը….¦: Վասիլին պահարանից գտավ դեռևս անցյալ տարվա մի թերթ և մի ամբողջ պարբերություն գրեց եղանակի տեսությունից: §Ջերմաստիճանը, - հայտնում էր նա իր ծնողներին, - գիշերը հինգ աստիճան սառնամանիք է, կեսօրին` 0-3 աստիճան տաքություն: Տեղումները` ձյան տեսքով, տեղ-տեղ ձնահողմ, ինչ-որ տեղ` փոթորիկ….¦: Սակայն դրսում գարուն էր: Բալենիների շուրջը գվվում էին մայիսյան բզեզները, իսկ չորրորդ հարկում երգում էին առաջին կուրսի աղջիկները, բայց Վասիլի Պատելինը չէր նկատում այդ ամենը: Նա իր ստեղծագործության գերին էր: §Ինձ թվում է, որ դուք պատրաստվում եք փող ուղարկել: Պետք չէ: Այդ Վալերի Վորոբյովը դեռ առաջին կուրսից ինձ պարտք է հինգ ռուբլի: Այսօր ասաց, որ շուտով կտա, երբ ստանա թոշակը: Ապակե տարաների ընդունման կետը փոխել են: Ասում են` տարաներ չկան: Բայց դա ինձ չի անհանգստացնում: Դուք դրա համար մի՛ մտածեք, փող մի՛ ուղարկեք Լսո±ւմ եք… Ես մայրիկիս լավ գիտեմ: Նա թաքուն կարող է հնգանոցը ծրարի մեջ դնել: Բայց տղաները կարող են հանել: Դրա համար էլ փողը ծրարով մի՛ ուղարկեք: Միայն` փոխանցումով: Իսկ ավելի լավ է` օգտվեք հեռագրի ծառայությունից: Վերջերս առավոտյան կինո գնացի: Դե առավոտյան սեանսներն էժան են: Բայց դա չի նշանակում, որ փող պետք է ուղարկեք: Ինչպես ասում է իմ ընկերը` Սաշան, երջանկությունը դրամի մեջ չէ… Դե, հաջողություն: Համբուրում եմ: Ձեր Վասիլի¦: …Մի քանի օր հետո Վասիլի Վորոբյովը հանդիպեց Վասիլի Պատելինին: -Ո±ւր ես շտապում, ծերո՛ւկ: -Դե, այնտեղ… փող են ուղարկել հեռագրով: -Նորի±ց փոխանցում, - զարմացավ Վորոնյովը: -Գրում եմ, գրում, որ փող պետք չէ ուղարկել, և նրանք էլ ուղարկում են, ուղարկում, - թափահարեց ձեռքը Պատելինը և քայլեց դեպի փոստ: Սերգեյ Ժուկով
ԴԺՎԱՐԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ -Եվ այսպես, գործողություն առաջին, պատկեր` երկրորդ: Կարմենը ողբում է անժամանակ մահացած ամուսնու մահը: -Ո±ր ամուսնու: -Կարծես թե արդեն երկրորդ… -Որտեղի±ց է ամուսինը, - խստորեն հարցնում է դասախոսը: -Նույնանուն օպերայից: - Ինչպե±ս է ողբում Կարմենը: -Ահա այսպես, - ուսանողը պոկվում է տեղից և սկսում է դառնորեն արտասվել: Դասախոսն սկսում է անհանգիստ շարժումներ անել լսարանում: -Էլ ի±նչ գիտեք Կարմենի մասին, - տհաճությամբ հարցնում է դասախոսը: - Կարմենը հրաշալի պտտվում է… Ուսանողը դուրս է թռչում սեղանի հետևից, փորձում պտտվել, սակայն, կորցնելով հավասարակշռությունը, ընկնում է: -Դուք պատրաստ չեք, - մռայլ վճռում է քննողը: -Էլի՛ հարցրեք, ախր ես պարապել եմ… -Ի±նչ գիտեք Շեքսպիրի §Օթելլո¦ ողբերգության մասին: -Կինը մեղանչում է, - շտապողական տոնով սկսում է ուսանողը, - և վիրավորված ամուսինը որոշում է նրան մի փոքր պատժել… -Այո՛… ինքնատիպ է, - անորոշ ձգում է քննողը: -Օթելլոն նրան…, - ուսանողը ոգևորված սեղմում է բռունցքները, կանգնում բռնցքամարտիկի դիրքով և ոտքերով դոփում հատակին: -Ի±նչ, - վախեցած սկսում է կմկմալ դասախոսը: -Ո՛չ, նա Դեզդեմոնային ոչ թե այսպես, այլ…- և ոգևորված հանում է գոտին, սկսում է անվստահ պտտել գլխավերևում: Դասախոսը քմծիծաղում է. -Չէ± որ Օթելլոն սպանում է նրան… -Այո՛, այո՛, այդ ամենից հետո նա ատրճանակով խփում է Դեզդեմոնային: -Միջնադարո±ւմ, - ապշում է քննողը: -Միջնադարում, - ատամները սեղմելով` հորինում է ուսանողը, - սպանում է մի… հայացքով: -Ինչո±վ, հայացքո±վ… Ուսանողը շփոթվելով չգիտես ինչու շոշափում է սեփական գլուխը, կարծես թե զարմանում, որ այն, ավա՜ղ, իր տեղում է: Ապա լարելով բոլոր մկանները` ձգում է վիզը, իսկ դա հավանաբար նշանակում էր մտքի տիտանական լարում: -Գիտե՞ք, ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, - ասում է նա, - այստեղ այնպես տոթ է: Թույլ կտա±ք դուրս գալ լսարանից: -Վերցրե՛ք ստուգման գրքույկը և եկե՛ք պատրաստվելուց հետո… Ուսանողը վշտահար թողնում է լսարանը: Ուսանողական թատերաշրջանը շարունակվում է: Ալեքսանդր Ալեքսեև
ԳԼԽԱՎՈՐ ՓՈՐՁԸ Ուրեմն այսպես, ընկերնե՛ր: Այսօր արհկոմի հրավերով այստեղ ելույթ են ունենալու երգիծաբան գրողները: Այդ երգիծաբանները, ինչպես ընդունված է, պիտի խարազանեն: Պահեստապետ Նեսուշկինա, այդ ո±ւր: Ընկերնե՛ր, ինչո±ւ եք խառնվում իրար: Մի՛ հուզվեք: Դե, մարդիկ են էլի, կգան, ելույթ կունենան: Ի±նչ կա որ: Մանավանդ մեր դեմ ոչինչ չունեն: Ես հատուկ ստուգել եմ… Այնպես որ, ժպտացե՜ք, ընկերնե՛ր, միայն ուրախ դեմքեր: Մեզանում ամեն ինչ լավ է… Արհկոմի հույսը դուք եք: Եթե նրանք հանկարծ մի պատմվածք կարդան վատ աշխատողների մասին և նայեն ձեր կողմը, ողջ բրիգադով, միասին բեմ բարձրացեք և ասեք, որ այդպես չէ, որ դա մեզ չի վերաբերում: Իսկ եթե հարցեր լինեն` ես մի քանի տվյալներ եմ պատրաստել, թվեր, փաստեր… Պատմվածքը եթե հարբեցողության մասին էլ լինի, չվախենաք: Հենց-որ սկսեն կարդալ, Տարականովը թող կանգնի ու ասի, որ հարբեցողության դեպքեր մեր գործարանում ընդհանրապես չեն լինում, իսկ եթե լինում էլ են` իսկույն կանխում են և վերադաստիարակիչ աշխատանքներ ծավալում: Իսկ նրանց, ովքեր չեն ուղղվի, գործարանը կուղարկի երգիծաբանների մոտ` վերադաստիարակվելու: Տասնհինգ օրով` հերթական արձակուրդի հաշվին: Եվ զգուշացնում եմ: Ինքներդ երբեք երգիծաբանների հետ զրույցի մի՛ բռնվեք: Նրանց թերագնահատել չի կարելի: Մեր հարևան կոշկագործները նույնպես վերջերս նման մի հանդիպում էին կազմակերպել, և դրանից երկու շաբաթ անց տնօրենին աշխատանքից հեռացրին: Ամենագլխավորը` չպետք է թույլ տալ, որ նրանք նախաձեռնություն ցուցաբերեն: Ծիծաղել, միայն ծիծաղել: Այնպես ուրախ, թեթև, որ նրանք կարծեն, թե այստեղ ամեն ինչ լավ է, և այնպես բարձր, որ այլևս չմտածեն նորից գալու մասին, այնպես համերաշխ, որ հասկանան, որ մենք իրար մեջքի կանգնած ենք, այնպես անկեղծ, որ մտածեն, թե այդ ամենը մեզ անչափ դուր է գալիս: Եվ գլխավորը` ծաղիկներ, իսկ դեմքերիդ` երջանիկ արտահայտություն. Աստվա՜ծ չանի, հանկարծ կասկածեն… Դու էլ, Գովորուխին, վերջում տեղիցդ կբարձրանաս և կասես. §Շնորհակալություն, թանկագի՛ն ընկերներ: Մենք միանգամայն համաձայն ենք ձեր քննադատությանը և ինքնաքննադատությանը¦: Եվ արտասվի՛ր, Գովորուխի՛ն, այնպես արա, որ քեզ հավատան: Կարող ես համոզիչ լինելու համար մեկնումեկին էլ քննադատել: Թեկուզ մորաքույր Մաշային: Սովորաբար նա ավելները իմ առանձնասենյակի դռան մոտ է թողնում: Կամ էլ հաշվապահ Սեսյուլինային. նա, միևնույն է, շուտով թոշակի է անցնելու: Այդ երգիծաբանների հետ էլ կարելի է սոցմրցության պայմանագիր կնքել: Խոստացիր նրանց մոտ ուղարկել փականագործ Մտյունինին, որը համով-հոտով պատմում է, թե ինչպես փրկեց պարաշյուտով թռչողներին և մետրոյում խրված շինարարներին: Իսկ նրանք թող մեզ ուղարկեն մի երկու լավ երգիծաբանների: Պլանն ինչ-որ ձևով անհրաժեշտ է փրկել: Մեզ այդ երգիծաբանները շատ պետք կգան… Ահա վերջապես և նրանք: Եկա՜ն, ուռա՜, ծափահարե՛ք, ընկերնե՛ր, ծափահարե՜ք: Իսկապես, շատ ծիծաղելի է… Զաքար Գորչիչկին
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Ուսանող – Բարև՛ Ձեզ, պրոֆեսո՛ր: Պրոֆեսոր – Դուք իմ դասախոսություններին ներկա եղե±լ եք: Ուսանող – Ես, ի±նչ: Պրոֆեսոր – Ես Ձեզ հարցնում եմ` Դուք իմ դասախոսություններին եղե±լ եք: Ուսանող – Ե±րբ: Պրոֆեսոր – Ես Ձեզ վերջին անգամ եմ հարցնում` Դուք իմ դասախոսություններին եղե±լ եք: Ուսանող –Ի±նչ եք ասում, պրոֆեսո՜ր, մի±թե ուրիշ հարցեր չկան: Տեսեք ինչքան շատ են դրանք: Օրինակ` երկրորդ տոմսի առաջին հարցը` ի±նչ է հոսանքը: Պրոֆեսոր – Հոսանքը էլեկտրոնների ուղղորդված շարժում է: Թո՜ւ… Ուսանող – Ճիշտ է, պրոֆեսո՛ր, անցնենք երկրորդ հարցին… Պրոֆեսոր – Բարև՛ Ձեզ… Ուսանող – Բարև՛ Ձեզ, պրոֆեսո՛ր, երբ ես ներս մտա, Ձեզ ողջունեցի, բայց Դուք չպատասխանեցիք: Ես մտածեցի, որ Ձեզ հետ ինչ-որ բան է կատարվել, երևի Ձեր տանը դժբախտություն… Պրոֆեսոր – Ո±վ է այստեղ քննողը: Ուսանող –Ի±նչ, Դուք տարակուսո՞ւմ եք: Ես` ո՛չ: Դուք համալսարանում ճանաչված անձնավորություն եք, պրոֆեսո՛ր: Եթե որևէ մեկը ասի, թե դա այդպես չէ, այդ դեպքում ես` Ձեր սիրած ուսանողը, այն էլ առաջինը, չգիտեմ որ… Պրոֆեսոր – Այո՛, ես Ձեզ կյանքում առաջին անգամ եմ տեսնում: Ուսանող –Ի՞նչ կա որ: Դա Ձեզ համար վատ է: Ես էլ Ձեզ ոչ մի անգամ սեփական աչքերով չեմ տեսել (սեղմում է պրոֆեսորի ձեռքը): Պրոֆեսոր – Հենց հիմա բա՛ց թողեք ձեռքս և պատասխանե՛ք առաջին հարցին: Ի±նչ է հոսանքը: Ուսանող – Դա էլեկտրոնների ուղղորդված կարգավորված շարժումն է: Պրոֆեսոր – Դա ես ասացի: Ուսանող – Ո±վ է Ձեզ հետ վիճում, ցո՛ւյց տվեք ինձ այդ մարդուն, և ես առաջինը չեմ իմանում, ինչ անեմ ես… Պրոֆեսոր – Այդ ես առաջինը ասացի` ի՞նչ է հոսանքը: Ուսանող – Իհարկե, Դուք, և եթե ինչ-որ մեկը մտածում է, որ այդ ասել է Ֆարադեյը, այդ դեպքում ես առաջինը չգիտեմ, որ… Պրոֆեսոր – Անցնենք երկրորդ հարցին, Ձեր առջև ուժեղարար է: Ուսանող – Որտե±ղ: Պրոֆեսոր – Այն այստեղ չկա: Ուսանող – Պրոֆեսո՛ր, ինչո±ւ եք հուզվում: Չկա, թող չլինի, և սատանան նրա հետ: Այդ Դուք ասացիք, որ այստեղ ուժեղարար կա, իսկ ես մտածեցի, որ Դուք լրջորեն…, բայց կատակում եք: Հա՜, հա՜, հա՜…: Իսկ ես մտածում էի, որ Դուք… Պրոֆեսոր – Կա՞ ուժեղարար: Ուսանող – Կա, բայց այնպես, ուժեղացուցիչ, թող որևէ մեկը ասի… Պրոֆեսոր – Ուժեղարարի սխեման… Ու ի±նչ է անհրաժեշտ դնել ուժեղարարի սխեմայի մուտքում, որ ելքում ձայնը բարձացվի: Ուսանող – Պրոֆեսոր, վերջացրե՛ք, բավական է ծաղրեք, հիմա կա± ուժեղարար, թե± ոչ: Պատասխանե՛ք ճիշտ: Պրոֆեսոր – Այդ ես եմ Ձեզ հարցնում` կա± ուժեղարար, թե± ոչ: Պատասխանե՛ք: Ուսանող – Ճշմարիտ է, ամենքն էլ կարող են պատասխանել հարցին: Եվ ի±նչ եք խոսում: Ձեր դասախոսություններին ներկա լինողները պատմում են, թե Դուք այնտեղ ինչեր եք անում… Պրոֆեսոր – Որտե±ղ: Ի±նչ եմ անում: Ուսանող – Ո±վ: Պրոֆեսոր – Ի±նչ: Ուսանող – Ո±ւմ: Պրոֆեսոր – Ինչի±: Ուսանող – Որտե±ղ: Պրոֆեսոր – Այնտեղ: Ուսանող – Նշանակե՛ք, պրոֆեսո՛ր, ինչ Ձեր խիղճը կթելադրի…§4¦... ինձ բոլորն էլ կնշանակեն: Պրոֆեսոր – …§3¦…: Ուսանող – Իսկ ինչի± համար §3¦: Գ.Կրիստինոյու
ԸՆԿԵՐԸ Ալո՜, ընկեր իմ, այդ դո՞ւ ես: Ինչպե՞ս ես: Լսի՛ր, թե ինչի համար եմ քեզ զանգահարել: Հասկանո՞ւմ ես, այսօր տոնի առթիվ հյուրեր եմ հրավիրել, և հանկարծ պարզվեց, որ չեն բավականացնում մեր աղամանները: Դու չե±ս փրկի ինձ: Կարո±ղ ես: Գերազանց է: Ցավոք, ինձ անհրաժեշտ են նաև դանակներ: Քիչ մնաց մոռանայի… պատառաքաղներ և գդալներ նույնպես հաճույքով կվերցնեի քեզանից: Գիտե՞ս, լավ կլինի, որ ես վերցնեմ ողջ սպասքը` 24 հատ: Սպասի՛ր, դու ի՞նչ է, ուզում ես, որ ես այն բուֆետի±ց վերցնեմ: Ավելի լավ է քեզանից վերցնեմ: Սիրելի՜ս, իսկ ի՞նչ կասես աթոռների հարցով: Ընդամենը 16-ը: Իսկ ես 24 մարդ եմ հրավիրել: Պետք է վերցնեմ նաև բազկաթոռները… Արդեն երկու գիշեր է չեմ քնում, կինս պատվիրել է մինչև իսկ գետնի տակից գտնել գորգեր: Իսկ դու ի±նչ ես ասում, քո գորգերը պարսկակա±ն են: Դժվար է քեզ համար, բայց ես, ինչպես ոչ մեկը, իմանալով քո բարությունը, հաստատ համոզված եմ, որ ինձ չես պատվազրկի ու կգտնես նաև գորգ ուրիշի փողով: Երաժշտության մասին խոսք լինել չի կարող, իմ կարծիքով, դու լավ ձայնագրիչ ունես: Ի՞նչ, ռադիոսարքավորումն է±լ է հետը: Ոչինչ, ես հենց դրանով էլ կվերցնեմ: Ընկե՛ր իմ, շնորհավորում եմ մոտակա տոնի առթիվ, ցանկանում եմ քեզ ամենայն հաջողություններ, հավատացած եմ` կներես ինձ, որ քեզ չեմ հրավիրում, ինքդ էլ հասկանում ես` տեղ չունեմ: Հա՜, քեզ ուզում եմ պատմել նոր անեկդոտներ: Ալո՜, ալո՜… Է՜, է՜… անջատեցին…Կնի՛կ, շտա՛պ բեռնատար տաքսի գտիր: -Հիմա՛ր, ինչո±ւ դու նրան չհրավիրեցիր, ինքը չէ±ր կարող բերել…
Բորիս Ռյաբկին ՊՐԵՄԻԵՐԱՅԻՑ ԱՌԱՋ Այսօր կոնսուլտացիա եմ անցկացնում: Վերջին անգամ: -Պատկերացրե՛ք, որ արդեն քննություն եք հանձնում: Պատրաստվել եք, կենտրոնացել… թմրազերծման վերաբերյալ մի հարց եմ տալիս. -Ի±նչ է ձիաուժը: Լռում են: Մեկն ազնվորեն խոստովանում է, որ կյանքում երբեք կենդանի ձի չի տեսել: Հասկանում եմ, գիտատեխնիկական հեղափոխություն է: Անկեղծությունը պետք է գնահատել: -Իսկ ի±նչ է ցույց տալիս ձեր բնակարանի էլեկտրական հաշվիչը: Թեթև խուճապ: Ախր, սովորաբար տատիկն է հաշվիչին հետևում: -Հաշվիչի մասին է հարցնում, - գլխով են անում դեպի միջանցքը: -Իսկապես, դա ի±նչ է ցույց տալիս: -Թվեր: -Այ, կեցցե՜ք, ինչպես էլ իմացաք… Ես հայացքս առաստաղին եմ դարձնում: Լսարանում վառվում է լամպը: -Ուզում եմ իմանալ, թե ի±նչ է դրա վրա գրված: -Գինը, - վստահ նետում է մի կարճ տղա` սպորտի վարպետի նշանը կրծքին: -Ես միշտ հարգել եմ խիզախներին: Լաբորանտին խնդրում եմ մի լամպ բերել: -Իսկ չի± խփի, - հարցնում է կտրիճը: Բայց դրա փոխարեն տրանսֆորմատորը նա անգիր գիտի: -Դա այն է, որը-ը՜-ը՜-ը՜… Արդեն ինչ-որ բան առկայծում է: Բայց մեր միջև հոգևոր կապ դեռևս չկա: Դեռևս գտնված չէ այդ պատանի, չամրապնդված տաղանդների հետ լեզու գտնելու բանալին: Իսկ ի±նչ կլինի, եթե դիմեմ, այսպես ասած, հաջողության վերջին հավանականությանը: -Ասացե՛ք, խնդրեմ, ո±րն է ավելի շատ` վո±լտը, թե± կիլովոլտը: Լա՜վ մտածեք: Ես ապագա խոսակցիս քաջալերում եմ ժպիտով, գլխի շարժումով: Մտովի հիպնոսացնում եմ. §Հը±, վո±լտը, թե± կիլովոլտը: Գրա±մը, թե± կիլոգրամը¦: - Կիլոգրամը, - թնդում է լսարանով մեկ: Դեմքերը պայծառանում են: - Մենք արդեն սկսեցինք միմյանց հասկանալ: Մեր միջև հոգևոր կապ ստեղծվեց: - Թատերափորձը շարունակվում է: Վաղը պրեմիերա է:
Անատոլի Ժիտնիկ ԲԱԺԱՆՈՒՄ Ուսանող – Ուրեմն գյուղ, հա±: Դեկան – Այո՛, գյուղ, Պետրենկո՛, գյուղ: Ուսանող –Իսկ Իվանովային պահում եք ասպիրանտուրայո±ւմ: Դեկան – Պահում ենք, Պետրենկո՛, պահում ենք: Ուսանող –Եվ դա ճի±շտ է Ձեր կարծիքով: Դեկան – Ճիշտ է, Պետրենկո՛, ճիշտ է: Իվանովան գիտելիքներ ունի, իսկ Դո±ւք… ծածկագրերով հինգ տարի առաջնորդվեցիք: Կաշխատեք որպես գյուղական ուսուցիչ: Ուսանող – Դուք չեք մտածում աճող սերնդի մասին, Պյո՛տր Պետրովիչ, երեխաները դա Ձեզ չեն ների: Դեկան – Ի±նչ… ինչի± համար… Ուսանող – Դուք դրանով գցում եք դեկանատի պատիվը, բուհի հեղինակությունը: Դուք այդ մասին մտածե±լ եք: Դեկան – Ինչի± մասին է խոսքը: Ուսանող – Ո±ւմ եք գյուղ ուղարկում, ի±նձ` Պետրենկոյի±ս: Իսկ ի±նչ գիտելիք կտամ ես երեխաներին: Դեկան – Օ՜հ… Վերջապես սկսում ենք հասկանալ: Ուսանող – Ես չէի հասկանում, և գիտեք, որ դա բոլորին կհասնի: Եթե ինձ հարցնեն` ո±ւմ մոտ եք սովորել, ես կասեմ ճշմարտությունը. պրոֆեսոր Զայչենկոյի մոտ, հարգալից դեկանի… Ի±նչ կմտածեն նրանք այդ մասին… Դեկան – Իսկ ի±նչ կմտածեն: Ուսանող –Ա՜յ, ա՜յ, ա՜յ… Նրանք կմտածեն. §Ի±նչ Զայչենկո է, որ հինգ տարվա ընթացքում ոչինչ չի կարողացել սովորեցնել¦: Դեկան –Ներեցե՜ք… Ուսանող –Պետք չէ, Պյո՛տր Պետրովիչ, ներողությունը: Կգա հանձնաժողովը, կբացատրեք, կգրեք Ձեր ակտում, ո±ւմ և ինչպե±ս եք պատրաստում: Դեկան –Բայց եթե… Ուսանող –Կսկսեն քննարկել Ձեր հարցը գիտական խորհրդում: Ես տեսնում եմ, սկսում եք գունատվել, Ձեր ոտքերի տակ դողում է դեկանի աթոռը: Դեկան –Դուք շատ եք չափազանցնում: Ուսանող –Այդ մասին Դուք կհայտնեք մինիստրությունում: Կզղջաք, իհարկե, որ ինձ գյուղ ուղարկեցիք, բայց արդեն ուշ կլինի: Դեկան –Է՜… է՜… ներեցե՜ք, ընկե՛ր Պետրենկո, իսկ այնտեղ չէի±ք կարող չհայտնել, թե որտեղ եք սովորել: Ուսանող –Իսկ ի±նչ է, Պյո՛տր Պետրովիչ, Ձեր փոխարեն ե±ս պետք է կարմրեմ: Դեկան – Ինչո±ւ ես Ձեզ չհեռացրի երկրորդ կուրսից: Ուսանող –Հենց այդ մասին Ձեզ այնտեղ կհարցնեն, ինչո±ւ պահեցիք, պետական միջոցները զուր ծախսեցիք: Իսկ որտե±ղ է Ձեր աշխատանքային բանիմացությունը, անհատական մոտեցումը, ան-հա-տա-կան… Դեկան – Իսկ ի±նչ անենք: Ուսանող –Իվանովային ուղարկեք գյուղ: Նա գիտելիք ունի, գիտե` ինչ տա երեխաներին, և աշխատանքային ընկերների մոտ չի ամաչի այստեղ սովորելու համար, իսկ մեր ինստիտուտի համար էլ լավ կլինի: Վլադիմիր Ֆեդոտենկո ԹԵՅ Շինարարական վարչությունում տեղի ունեցավ ժողով, օրակարգում` §Սթափությունը` կյանքի նորմա¦: Հաշվետվությամբ հանդես եկավ կոմիտեի նախագահ ընկ. Նևելյաևը` … §Հարբեցողության դեմ կռիվը¦ թեմայով: -Ընկերնե՛ր, - ասաց Նևելյաևը, - մենք դեռևս փաստեր ունենք: Նա թվարկեց, և բոլորը տխրեցին: -Բայց և ունենք առաջընթաց, - ասաց Նևելյաևը, ու բոլորը կարծես սկսեցին իրենց լավ զգալ: -Երկու օրինակ կբերեմ երեկվա ստուգայցից: Այն անցկացրինք Բոդրովի բրիգադում: Երևացիք, ինչպես և մտածված էր, ցերեկվա ժամը երկուսին: Ոչ մեկին փնտրելու անհրաժեշտություն չզգացվեց: Օգտվելով առիթից` մի քանի հարց տվեցի ընկեր Բոդրովին: -Ինչո±վ եք զբաղված, - հարցրինք մենք: -Թեյ ենք խմում, - պատասխանեց մեզ: -Իսկ ի±նչ եք պատրաստվում անել մեկ ժամ հետո: -Կթեյենք: -Շատ հետաքրքիր է, ի±նչ կանեք մեր գնալուց հետո, - դիմեցինք դավադիր հարցով: -Կթեյենք, - առանց իսկ հապաղելու պատասխանեց Բոդրովը: -Իսկ աշխատանքի վերջո±ւմ: Ես չեմ թաքցնում, այս խոսքերից մենք բավականություն ստացանք: -Իսկ ինչո±ւ վերջինը նույն ձևով պատասխանեցիք: -Որովհետև շինանյութը դեռ չեն բերել, - անսպասելի պատասխանեց Բոդրովը: Պատասխանը հիասթափեցրեց մեզ: Իհարկե, չէ± որ Բոդրովը պետք է ասեր ազնվորեն և ճիշտ: Լ. Մակարովա ԱՆԱԿՆԿԱԼ Բայց և այնպես տարվա ամենահաճելի տոնը մարդու ծննդյան տոնն է: Իսկ ի±նչն է ամենահետաքրքիրը, որ ոչ մի անգամ չես կռահի նախօրոք. ի±նչ կնվիրեն քեզ այս անգամ: Մանկությանս օրերին ես մի ամբողջ շաբաթ տանջվում էի: Պարզապես հիվանդացա: Շատ էի մտածում. ախր ի±նչ կնվիրեն: Ի±նչ: Եվ ոչ մի անգամ չեմ կռահել: Ինչպես հիմա, հիշում եմ, որ մոտենում էր վեց տարեկան լինելս: Արթնանում եմ գարնանային վաղ առավոտյան (ապրիլին եմ ծնվել), արթնանում եմ, հայրիկս բեռնակիրների հետ դաշնամուրն է բարձրացնում: Նվե±ր: Իսկ նրա հետքով գալիս են տատիկը և մայրիկը: Նրանք բերում են նոտաները` Բախ, Բեթհովեն, Խրեննիկով: Հետևից պապիկը կիսանդրի է քարշ տալիս` Չայկովսկին է, նորից նվեր: Իսկ հաջորդ տարի պարզեցին, որ ինձանից երգող դուրս չի գա. նվիրեցին հանրագիտարան` 100 հատոր: Եվ բոլորն էլ անգլերեն: Այդ ժամանակ ինձ և մեր հարևան Պետյային հարևան անգլիական դպրոց դասավորեցին: Այնտեղ, ինչպես բոլորը` տասը տարի առաջ… -Այո՜… Ինչե՜ր միայն իմ մանկության օրերին չեն հասցրել: Մի անգամ, հիշում եմ, երբ ես մի քիչ մեծացել էի, ինձ նույնպիսի անակնկալ մատուցեցին. նվիրեցին ծանրաձող, բռնցքամարտիկի ձեռնոցներ: Այդ ժամանակ ինձ ողջ դասարանն էր նախանձում, իսկ ձեռնոցները միայն բռնցքամարտով զբաղվողներն էին ինձնից խնդրում ֆիզկուլտուրայի ժամին (ինձ էլ ֆիզկուլտուրայից ազատել էին): Այո՜, ծերերը միշտ լավ նվեր տալ գիտեն: Դե, իհարկե, դա ոչ բոլորին է հաջողվում: Երբ լրացավ 16 տարիս, պապս ինձ էլեկտրոնային աստղադիտարան նվիրեց: Ճշմարիտ է, ինչ-որ մասեր անհրաժեշտ եղավ փոխել, բայց և այնպես աստղերը երևում էին ինչպես մոլորակներ: Հիմա շատ եմ ափսոսում եմ. երբ աստղագիտությունից վերաքննություն նշանակեցին, ես ստիպված դա մագինտաֆոնով փոխարինեցի: Այո, տարօրինակ են այդ ծննդյան տոները: Մտահոգվում ես, բոլորը փորձում են գուշակել` ի՞նչ կնվիրեն այս անգամ: Առավոտից սպասում էի անակնկալ նվերի, թե կինս ինչ է պատրաստել ինձ համար: Ինչպե՞ս չկռահեցի, երբ բացում էի նվերի փաթեթը: Մի±թե կարելի է մոռանալ: Այն, ինչ երազում էի: Փափուկ, առանց հետնամասի կրկնակոշիկ: Այն մանրահատակը չի քերում…
Միխայիլ Դիմով ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԴԱՆԱԿ Սեմյոն Իգնատևիչը նստեց ճաշելու: Կինը նրա առջև դրեց տաք ձկնապուրի ափսեն: Սեմյոն Իգնատևիչը խառնեց, ավելացրեց աղը, մաքրեց գդալը և փչեց նրա վրա և… Այդ ժամանակ բաց պատուհանից ներս թափանցեց ինչ-որ ձայն. -Հայրի՜կ: Սեմյոն Իգնատևիչը ճանաչեց հարազատ որդու` Կոլյայի ձայնը: Հայրը ձգվեց դեպի դռները: -Ո±ւր, ձկնապուրը կսառչի, - ձայնեց նրան կինը: -Տղայիս են ծեծում… Իրոք, երեք տղաներ բակում անխնա հարվածում էին նրա տղային: Ծեծում էին նրան բոլոր խուլիգանական կանոններով: -Դուք այդ ի±նչ եք անում, ավզակնե՛ր, - գոռաց Սեմյոն Իգնատևիչը և վազեց խուլիգանների հետևից: Բնական է, նրա ձայնից բոլորը փախան տարբեր կողմեր, մի քանիսը մնացին կանգնած Կոլյային մոտ` հանգիստ նայելով Սեմյոն Իգնատևիչի աչքերի մեջ: Մի քանիսի ոչ սովորական վարքը տարօրինակ թվաց Սեմյոն Իգնատևիչին: Նա բռնեց երկու տղաների ուսերից և ուժեղ թափահարեց: -Ինչպե±ս եք համարձակվում, ինչի± համար եք նրան ծեծում… -Որովհետև նա դավաճան է, - ասաց առաջին բերետավոր տղան: -Եվ վախկոտ է, վախկոտ, - ավելացրեց երկրորդը: -Խոսք է տալիս և չի պահում, - ավելացրեց մյուսը: -Ի±նչ: Ե±րբ, - չհասկացավ Սեմյոն Իգնատևիչը: Առաջին տղան սրտնեղած բացատրեց. -Մենք 3-րդ Բ-ին կանչել էինք մրցման: Ամբողջ տարվա ընթացքում լավ էինք, բայց քո Կոլկան վճռական պահին §2¦ ստացավ: -Իսկ ինչի± համար եք նրան ծեծում, - զարմացավ հայրը, - չեղավ, ընկերնե՛ր: Այնտեղ, որտեղ հարկավոր է օգնել, իսկ դուք բռունցքներով… -Օգնե±լ, - վերահարցրեց երկրորդ տղան: Օգնել պետք է թույլ աշակերտին: Օգնե՜լ, իսկ ձեր տղան ամեն ինչ լավ է հասկանում: Նա դիտմամբ §2¦ ստացավ դանակի համար: -Ի±նչ… -Նրանք Կոլյային խոստացել են դանակ` 12 կտրիչներով, եթե նա §2¦ ստանա: Եվ նա չարտասանեց բանաստեղծությունը: Մեզ 3-րդ Բ-ի Գենկան ասաց: Սեմյոն Իգնատևիչը կարմրեց: -Դա ճի±շտ է, - դիմեց որդուն: Կոլկան կանգնած էր գլուխը կախ: -Պատասխանի՛ր, դա ճի±շտ է, - համարյա գոռալով հարցրեց հայրը: -Այո՛, - շշնջաց որդին: -Հասկանալի է, - մտահոգ արտաբերեց Սեմյոն Իգնատևիչը և մեղավոր նայեց տղաներին: -Ահա թե ինչ, տղանե՛ր… Դուք, նշանակում է… դե նա…: Նա որդուն մեղմ հրեց դեպի տղաները, իսկ ինքը կռացավ, ուղղվեց դեպի իրենց մուտք: Հետևից նորից լսեց որդու ձայնը: -Դե, ի±նչ կար այնտեղ, - հարցրեց կինը: -Թվաց, - ասաց Սեմյոն Իգնատևիչը և փակեց պատուհանը: -Ահա և վերջ, - ասաց այդ ժամանակ Կոլյան իրեն խոշտանգող անձին, - բավական է: Ես շահել եմ գրազը: Դուք համոզվեցիք, որ հայրս մեր դասարանի ամենասկզբունքային ծնողներից է: Եվ բերետավոր տղան հնազանդորեն մեկնեց Կոլյային իսկապես վաստակած գրչահատ դանակը:
Գ. Բիչկով
ԵՐԿԸՆՏՐԱՆՔ Միշայի հայրը թերթը շպրտեց սեղանի վրա և ակնհայտ տխրությամբ ասաց. -Բավական է, կամ-կամ: Միշան երբեք չէր հավատում հորը, նույնիսկ հասկանում, մինչև մայրը չէր խառնվում խոսակցությանը: -Բավական է թափառես փողոցում, - ասաց նա, - կա՛մ երաժշտական դպրոց, կա՛մ ձևավոր չմշկասահք: Միշան ֆսֆսացրեց քթով և ընտրեց երաժշտական դպրոցը: -Ա՜յ իմ գիտունս, - ուրախացավ մայրս, - ում ձեռքին է շնակապը, նա հեռու է պարսատիկից: -Ես թմբկահարների խումբն եմ ուզում, - ասաց Միշան: -Վերջացրո՛ւ հիմարություններ դուրս տալ, - գոռաց հայրը: -Եթե քեզ դուր չի գալիս թավջութակը, ապա կա դաշնամուրի բաժին, - ավելացրեց մայրը: Միշան քորեց ծոծրակը. ընտրեց դաշնամուրը, կարիք չկա հետդ քարշ տալու: Թռան տարիները: Մի օր հայրը սեղանին շպրտեց §Լիտերատուրնայա գազետա¦թերթը և դժգոհելով ասաց. -Բավական է, կամ-կամ: -Ժամանակն է խոսելու լրջորեն, - ասաց մայրը, - կա՛մ բժշկական, կա՛մ պոլիտեխնիկական: Միշան այնքան էլ վատ չէր նվագում: Ես, ընդհանուր առմամբ, երկրաբանականն եմ ուզում… Մայրիկը վատացավ, և Միշան ընտրեց բժշկականը: Նորից անցավ մի քանի տարի: Հայրը թխկացրեց սեղանին §Զդորովյե¦ ամսագրով և բղավեց. -Բավական է, կամ-կամ: Մայրը, ինչպես միշտ, եկավ օգնության: -Դա, անխոս, քո անձնական գործն է, բայց արդեն ժամանակն է վերջապես: Հուսով եմ, որ դու գլխի ես ընկնում, թե ինչի մասին է խոսքը: Կա՛մ Զինոչկան, կա՛մ Տանեչկան: Զինան արտադրության առաջավոր է, իսկ Տանյան կարդացած է: Միշան գզգզեց մորուքը և ասաց. -Ամուսնանալ ես դեռ չեմ պատրաստվում… Հայրը` ցասումով, փայլատակած աչքերով. -Իր հավերժ ուղղամտությամբ նա մեզ գերեզման կճանապարհի: Միշան սանրեց մորուքը, ուզեց ընտրել Տանեչկային, բայց չգիտես ինչու որոշեց ընտրել Զինոչկային: Արտադրական բնութագիրը ինչ-որ ձևով հուսալի է… Հետո հարցրեց ծնողներին. -Դուք տղա±, թե՞ աղջիկ թոռ եք ուզում: Մայրը ուրախությունից չկարողացավ խոսքեր գտնել, իսկ հայրը բավական խստորեն վրա բերեց` կամ-կամ: -Կամ-կամ:
Ռ. Սոկոլովսկի
ԺՊԻՏ Ես, փայլուն ժպիտը դեմքիս, դուրս եկա հանրախանութից: Ինձ հանդիպողները նայում էին, ժպտում: Ժպիտը ինձ հանձնեց հանրախանութի վաճառողուհին` գնումների հետ: -Բարով մաշեք, - ասաց նա: Ես հաճույքով ընդունեցի ժպիտը և դժկամորեն տեղս զիջեցի հերթական գնորդին: Ուրախությունից չգիտեի ինչ անել: Իմ մեջ ինչ-որ տիեզերական ուժ էի զգում: Ամեն վայրկյան կարծես ձգտում էի բարձրանալ ասֆալտի վրայից` խախտելով փողոցային երթևեկության կանոնները: Մոռացա անգամ խաչմերուկների գոյության մասին. դրանք զուր էին ինձ նախազգուշացնում կարմիր լույսով… Արգելակների ուժեղ ճռինչը վերադարձրեց ինձ ճեղքված գետնի վրա: Ժպիտս մի պահ չքացավ: -Ի±նչ է, ցնորվե±լ ես, - նետեց վարորդը, - անիվների տակ ես նետվում: Եվ նորից ժպիտը դեմքիս է: -Նա դեռ ժպտում էլ է, - ձայնը բարձրացրեց վարորդը: Ես շարունակեցի համառորեն ժպտալ: -Ներեցե՛ք, - չհամբերեց նա: -Քիչ մնաց, որ Ձեր վրայով անցնեի: Թող փորձեր նա երեկ անցներ իմ վրայով կամ անցյալ օրը, երբ ինձ կոպտեց մի փողոցային: Ես երկու հաշվից կհանեի նրա մեքենայի անվադողերը: Իսկ այսօր… Ինձ ժպիտ են նվիրել… -Բարի՜ ճանապարհ, - մաղթեցի ես վարորդին: Նա բարի հայացքով պատասխանեց ինձ: -Քաղաքացի՛, - կողքից կարծես աճեց հերթապահ ոստիկանը: -Խախտում եք… -Գիտեմ, գիտեմ, - ինքնաքննադատաբար հոգոց հանեցի` հասկանալով, որ պատրաստ եմ տուգանք մուծել: -Ինչո±ւ միանգամից տուգանք, - նեղացած իմ խոսքից` հայտնեց ոստիկանը, - ես միայն ուզեցի Ձեզ հիշեցնել… Նա գնաց ղեկավարելու փողոցային սիմֆոնիան: Բարի ժպիտը նրա դեմքից այդպես էլ չանհետացավ: Անցորդները և վարորդները նայում էին նրան և շարունակում ծիծաղել: Աստիճանաբար ավելանում էր ժպտացողների բանակը: Ես գնացի իմ ճանապարհով: Ինձ կանգնեցրեց ճամպրուկով մի անծանոթ: Երևում է` տեղացի չէր: -Ի±նչ է պատահել, - ցրված հարցրեց նա, - ողջ քաղաքը ժպտում է: Այսօր տո±ն է: -Ո՜չ, - ուրախ պատասխանեցի ես` հանձնելով նրան ժպիտ, - պարզապես շղթայական ռեակցիա է տեղի ունենում: Ատոմային դար է, ոչինչ չկա զարմանալու: Վլադիմիր Լատուշև ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐ Երբ Քսենոֆոնտովը երևաց մեր դասարանում, ինձ հանգիստը կորավ: -Առողջ էր… Հասկացա, որ դասարանում արդեն իմ հեղինակությունն ընկավ: -Արի՛ դուրս գանք, - առաջարկում եմ ընդմիջմանը, - կխոսենք կյանքի իմաստի շուրջ: Իսկ նա ծիծաղում է: -Կյանքի իմաստը նրանում է, որ քեզ միավորներով կհաղթեմ, - ասում է նա` համաչափ շարժելով գլուխը: Հետո ներսի գրպանից մի գրքույկ հանեց: Պարզ է` կարգ բռնցքամարտից: Հասկացա, որ նրան հեշտությամբ չես հաղթի: Դե, ինչ, փորձենք մյուս ծայրից: Օ՜, ո՛չ, դժվար է այդպիսիներին բացատրել: Բռնեցի նրան մյուս դասամիջոցին: -Լսի՛ր, Լյոշա՛, դու առաջին սեր ունեցե±լ ես: - Օ՜, այո՛, - հռհռաց Քսենոֆոնտովը: - Ե՛վ առաջինն է եղել, և՛ երկրորդը, և՛ երրորդը, և՛ հարյուրքսանչորսերորդը: Մեր դպրոցի բոլոր աղջիկները իմ հետևից էին վազում: -Ո՛չ, - պարզապես իսկական սեր եղե±լ է: -Իսկական սե±ր, ի±նչ է դա: -Դե, օրինակ, ինչպես Դանթեն Բեատրիչեի հետ… Կամ էլ մի խոսքով` ժամերով նստել օբյեկտում, ժամերով ձայներ որսալ` տիեզերքից եկող ալիքային ձայներ… -Լավ է, - շշնջաց Քսենոֆոնտովը, - դա մարտից առաջ հակառակորդին եմ սովորեցնում: Գրել սարսափելի նամակներ և միշտ նայել աչքերի մեջ, գուշակումներ անել, ինչպես, մի խոսքով, Ֆահրադն ու Շիրինը… -Պարզ է… Դա այն դեպքում, երբ շնչառությունը չի բավականացնում, իսկ դու պետք է հաղթանակես, չարչարվում ես, և ոչինչ չի ստացվում… Եվ էլի…: -Էլի տանջվել, մտածել, հոգին բաժանել մասերի, հետո էլ կծիծաղի և քո ներկայությամբ ուրիշին կհրավիրի պարելու: Ինչպես Լեյլին ու Մեջլումը… -Այդպե՜ս: Այնպես եղավ, որ կիսաեզրափակիչում պարտվեցի, իսկ եզրափակիչ Վիտկա Կալինը դուրս եկավ: Երբ հետո էլի… -Դե… ոչ մի անգամ չեմ նայել նրան, իսկ դպրոցից հետո նրա հետքերով գնալ, թաքնվելով մութ անկյուններում, հետո պատուհանների մոտ կանգնել և մինչև ժամը 11-ը սպասել` իմանալով, որ նա դուրս չի գա, իսկ տնեցիք կծիծաղեն քեզ վրա: Ինչպես Ռոմեոն և Ջուլիետան… -Հասկանալի է… Այդ ինչպես ռինգի մեջտեղում. կանգնում ես վիրավորված աչքով և սպասում դատավորի որոշմանը: -Իսկ քեզ ի±նչ է հարկավոր: Քսենոֆոնտովը հարգալից նայեց ինձ: -Կարդացած տղա եմ: Կտա±ս արտագրեմ ստուգողականը: Մենք հիմա ընկերներ ենք Քսենոֆոնտովի հետ: Ինչպես Մարկոն ու Պոլոն կամ Մոհամեդ Ալին ու Կասիուս Քլեյը…
Եվգենի Տարասով
ԱՐՏԱԴՐԱՆՔ` ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ Նմուշակազմի հանձնաժողովի խորհրդակցությունը շատ բուռն էր: Այդտեղ ներկայացան և լայն գործածության ապրանքների արտադրամասի աշխատավորները` իրենց նոր արտադրանքներով: Արտադրանքը փայլում էր և լցված էր ծիածանի բոլոր գույներով: Հանձնաժողովի անդամները խուլ ձայնով հոգոց հանեցին, իսկ նկարիչ-դիզայներ Սեմիպյադսկին արտաբերեց. -Այո՜, սա արդեն ինչ-որ բան նշանակում է… Տպավորիչ է: -Կարողանում ենք անել, - հպարտորեն ասաց հանձնախմբի նախագահը, իսկ գլխավոր էներգետիկը հարցրեց. -Իսկ էներգիայի ի±նչ ծախսումներ են նախատեսված, իսկ շահագործման ժամկե±տը…: -Դրանում ոչ մի խոսք, - մշուշոտ պատասխանեց շահագործման բաժնի աշխատակիցներից մեկը, իսկ մյուս հեղինակավորն էլ հայտարարեց. -Տալիս ենք անսահմանափակ ժամկետ: Ի՞նչ է պետք: Հանձնաժողովի անդամները հուզվեցին: Իրենց աշխատանքային պրակտիկայում այդպիսի դեպք առաջին անգամ է լինում, որ անսահմանափակ ժամկետ ունենան: -Իսկ արտադրանքի գի±նը, - չարախնդաց տնտեսագետը: Մոտավոր թույլատրելի պարամետրերը հայտնեցին նրան: Երբ քննարկումը մոտենում էր իր ավարտին, հանկարծ հանձնաժողովի անդամներից մեկը հարցրեց. -Լավ, իսկ ի±նչ առարկաներ են: Շահագործման բաժնի աշխատակիցների մեջ թեթև իրարանցում եղավ: -Այն ընդհանրապես աշխատո՞ւմ է, - անհամարձակ հարցրեց նրանցից մեկը: -Դա բարոյակա՞ն է, - ավելացրեց մյուսը: Իսկ ինչի±, ինչի± համար է այն: Չհուսալքվեց հանձնաժողովի անդամներից մեկը: -Ընտանիքի համար, տան, - միայն հայտնեցին շահագործման բաժնի աշխատակիցները: -Այո՛, - առանց համեմատության ձգեց հանձնաժողովի նախագահը, կռացավ նրա վրա, անշարժացավ: -Լսե՛ք, Ստրեկոպիտո՛վ, մի՛ վարկաբեկեք մեր ողջ կոլեկտիվի աշխատանքը: Դուք ի±նչ եք կպել: Արտադրանքը արտադրանք է: Նրանցից չէ±, ինչպես նախորդները, որոնք վախեցրին մեր գնորդներին: Ո±ւմ մեղավորությամբ է այն, որ արտադրանքն արդեն երեք տարի չկա, տեխնիկական նկարագրությունը ինչ-որ տեղ կորել է: §Եվ իրոք, այդ ես եմ, - մտածեց հանձնաժողովի անդամ Ստրեկոպիտովը: Ընդհանուր առմամբ, միևնույն է, առևտրում մարտկոցներ չկան¦: |