MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Tomorrow:+20 °C
Ծանոթացեք «Հնեվանք» ուսումնական վրանային ճամբարին
14:07, 14.08.2014
3296 | 0

Կրթահամալիրը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ Լոռու մարզի Կուրթան գյուղի տարածքում կազմակերպում է իր ուսումնա-մարզական-հայրենագիտական-արշավախմբային-բնապահպանական «Հնեվանք» վրանային բաց ճամբարը։ Օգոստոսի 13-ին ճամբար մեկնեց արդեն երրորդ հերթափոխը։ Առաջին երկու հերթափոխների մասին մասնակիցները գրավիչ պատմել են իրենց բլոգներում և mskh.am-ում։ Ճամբարի տարածքում գործում են կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի աստղադիտակը, աստղացուցարանը։ Ճամբարի գործունեությանը, տիեզերագիտական պարապմունքներին մասնակցում են նաև Կուրթանի, շրջակա գյուղերի սովորողներ։

Օգոստոսի 15-ին ես մեկնում եմ «Հնեվանք» ։ Միացեք ինձ, մասնակցենք դեռահասների ճամբարային օրվան, գնահատեք, լուսաբանեք նրանց ճամբարային ուսումնական աշխատանքը, առօրյան ու կենցաղը ճամբարում։

Ճամբարի՝ օգոստոսի 14-ի ծրագիրը

9.00-9.30 - Նախաճաշ
10.00-10.30 - Ընդհանուր պարապմունք ճամբարում
11.00-12.00 - Ծանոթություն «Հնեվանք» դաշտային ճամբարին. աշխատանք ջոկատներով. տաղավարի ձևավորում, բնագիտական աշխատանք, էկոլոգիական աշխատանք, ճամբարի լուսաբանում, մաթեմատիկոսի ջոկատի աշխատանք, աշխատանք «Հնեվանք» եկեղեցու տարածքում
12.00-15.00 - Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն Կուրթան
13.00 - Սեբաստացիների մոբիլ աստղացուցարանի գործունեության մեկնարկ Կուրթանի դպրոցում
14.00-15.00 - «Հնեվանք» ճամբարի երեք հերթափոխի ներկայացում
Չորրորդ հերթափոխի՝ «Հայաստանյան ասպետ» ռազմա-մարզական ճամբարի ծրագրի ներկայացում
15.00 - Ճաշ ճամբարում
16.00-18.00 - Ձորագետում
18.30-19.30 - Մարզական խաղեր Կուրթանում
20.00-20.30 - Ընթրիք ճամբարում
20.30-21: 00 - Երեկոյան ընդհանուր պարապմունք
21.00-22.00 - Աշխատանք ջոկատներով
22.00-23.00 - Ճամբարային քննարկում
23.00 - Բարի գիշեր, ճամբար

Սիրով՝ Աշոտ Բլեյան

Կրթահամալիրի տնօրեն


Սիրով՝ Աշոտ Բլեյան

Կրթահամալիրի տնօրեն

The article published in the Spokesperson project.
Share with friends
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4596 | 0
12:54, 03.11.2015
4993 | 0
15:02, 26.10.2015
4103 | 0
to top