Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում հունիսի 16-ից երկշաբաթյա հերթափոխով գործել են ամառային ուսումնական բաց ճամբարները՝ որպես երևանցի դեռահասների համար մատչելի լողափ, ուսումնական աշխատանքի և ժամանցի կազմակերպման գրավիչ վայր։ Օգոստոսի 15-ին՝ ժամը 14.00, սիրով հրավիրում եմ Գեղարվեստի կրտսեր դպրոցի ներքին բակ՝ ծանոթանալու մեր ամառային ճամբարի ուրախ ու հետաքրքիր գործունեությանը, մասնակից դառնալու: Ծրագրում՝ խեցեգործություն, նկարչություն, լող, ջրային ֆլեշմոբ, բակային խաղեր, ձմերուկի համտեսում: Հարգանքով՝ Ճամբարի պետ՝ Դիանա Գևորգյան |