Հարգելի ընթերցողներ, առաջարկում եմ, որ բոլորդ գրեք թե ինչպես ճանապարհեցիք հին տարին՝ 2012-ը, և ինչպես դիմավորեցիք նոր տարին՝ 2013-ը: Ինչ լավ ու վատ, հետաքրքիր, հիշվող, մոռացվող դեպքեր եղան ձեր կյանքում 2012-ին, և ինչ հետաքրքիր դեպքեր եղան արդեն այս տարի: Անցյալ տարին ինձ համար և ուրախության և տխրության տարի էր: Նախ, Նոր տարին՝ 2012- ը նշելուց մի քանի օր անց ես վթարի ենթարկվեցի ու հրաշքով փրկվեցի, այլապես մեր մեքենան կհարվածեինք սյուներին, ահավոր քարերին, և ես չգիտեմ այդքանից հետո ես հիմա այստեղ նստած կգրեի, թե ոչ: Ամենատխուրը եղավ այն, որ ես փոխադրվեցի 4-րդ կուրս, այս տար կավարտեմ, չեմ ուզում: Ինձ համար մեծ պրակտիկա էր հրապարակ.am-ում աշխատելը: Նոր ձեռքբերում էր ինձ համար այն, որ աշխատեցի ռուսաստանյան սպորտային կայքում, հետո մեր համալսարանի թերթում: Մի խոսքով բուռն տար էր: Չնայած այս տարին դիմավորեցի շատ տխուր, զուտ իմ անձնական պատճառով, բայց չեմ հիասթափվում, համենայնդեպս փորձում եմ, շարունակում եմ ապրել, չնայած այսպիսի տխուր ամանոր չէի դիմավորել: Առաջարկում եմ, որ դուք էլ գրեք, հետաքրքիր կլինի իմանալ յուրաքանչյուրը ինչպես է անցկացրել անցյալ տարին ու դիմավորել այս տարին: Նախապես շնորհակալություն: |