MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +7 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Աստծու Խոսքը
12:27, 09.02.2015
4527 | 0
Հանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն.
«» (Հովհ. 7. 37)
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, այսօրվա Ավետարանը մեզ շատ կարևոր հուշ է արթնացնում. «» (Հովհ. 7. 37): Այստեղ խոսքը գնում է հոգևոր խոսքի մասին, քանզի ծարավ մարդիկ նրանք են, ովքեր հոգևոր խոսքի սովն ունեն և Քրիստոս իր մոտ է կանչում բոլոր մարդկանց, որպեսզի բոլորին հագեցնի:
Խոսքը մեզ՝ քրիստոնյաներիս, համար շատ կարևոր մի բան է, քանզի խոսքով հաստատվեց Աստծու թագավորությունը երկրի վրա, վերափոխեց աշխարհը, ծնկի բերեց մի մեծ կայսրություն, ապրեց մարդկանց մեջ հավատը: Պատահական չէ, որ Հովհաննու Ավետարանի մեջ գրված է . ‹‹Սկզբից էր Խոսքը և Խոսքը Աստծու մոտ էր››:
Մենք բոլորս, սիրելինե՛ր, հավատքի ենք եկել առ Աստված ոչ թե Ավետարան ընթերցելուց հետո, այլ մեր պապիկներից, տատիկներից և ծնողներից, ովքեր մեր մեջ սերմանել են Աստծու ճշմարիտ խոսքը՝ հավատքը: Այս խոսքն է, որ մեր մեջ աթնացրել է Աստծուն և ձգտումը ճանաչելու Նրան, ճանաչելու ճշմարիտ խոսքը:
Մենք շատ ժամանակ չենք գիտակցում և չենք զգում, թե ինչ զորություն ունի խոսքը մեր առօրյա կյանքում: Պարզ խոսքը կարող է նեղացնել ընկերներին, բաժանել բարեկամներին, քանդել ընտանիքներ, բայց նաև, որպես բարի էություն նա կարող է զվարթացնել հոգիներ, ստեղծել կենդանի Աստծու տաճարներ: Բայց հանապազ մարդն է ընտրություն կատարում այս աշխարհում, որպես ազատ արարած: Մարդն է ընտրում ճանապարհը արդարության և ճանապարհը կորստյան:
Քրիստոնեության տարածումից ի վեր քրիստոնեական եկեղեցին մեզ բոլորիս համար օրինակ տվեց Աստծու խոսքի հարատև մարմնացում, երբ մենք մուտք ենք գործում յուրաքանչյուր եկեղեցի, տեսնում ենք, որ չկա մի եկեղեցի, որ չունենա գոնե մեկ սրբապատկեր, որևէ մի սրբի: Ամենուրեք տեսնում ենք Ս.Մինասի, Ս.Գևորգի, Ս.Սարգսի, և այլ սրբերի պատկերները, որոնք մեզ պարզապես հուշում են, որ իրոք Աստծու խոսքը իրենք կրեցին, ապրեցին և հավատքի՝ Աստծու խոսքի համար նահատակվեցին: Բոլոր սրբերը մեզ օրինակ են տալիս, որ իրենց կյանքը լոկ պատմություն չէ, այո՛, ինչու չէ պատմություն է, բայց կենդանի պատմություն, ճշմարիտ, ուսուցանող և Աստծու խոսքի յուրահատուկ մատուցում, քանզի իրենք վերը չդասեցին իրենց խոսքը Աստծու խոսքից, այլ գնացին բարձրացնելու բարձր գագաթը ճշմարտության լույսը, այն լույսը, որ մարդկանց տանում է դեպի փրկություն: Ամեն նահատակություն մի լույս է ավելացնում այդ անվեջ վառվող կրակին, որ ջերմացնում է մեր հավատացյալ սրտերը և հոգիները:
Սիրելինե՛ր, մեր ամենօրյա խոսքը պետք է կառուցենք մեր աղոթքի մեջ, քանզի աղոթքն է ամենազորավոր խոսքը, որ ապրեցնում է քրիստոնյային, այն նման է սմքած, չորացած ծառի, և երբ նրա վրա ջուր ես լցնում այն ծաղկում է, փարթամանում և տեսնելի դառնում շրջակայքում: Հետևելով Տիրոջ խոսքին՝ մենք նամանվում ենք իմաստուն մարդուն, ով իր տուն կառուցեց ժայռի վրա, այո մեզ ժայռ է հարկավոր, որպեսզի տանենք մեր հոգևոր պատերազմը, հաղթենք մեղքը, հուսահատությունը, նախանձը, բամբասանքը, , որից մենք միշտ հեգնանքով ենք խոսում, բայց կամա թե ակամա ամեն օր գործում ենք նույն սխալը:
Ավետարանը ընթերցելիս Աստված մեզ շատ կարևոր բան է ուսուցանում, որ Աստծուն հասնելու, կամ գտնելու համար չենք կարող երկու ճանապարհ ընտրել և չենք կարող այս աշխարհում երկու տիրոջ ծառայել, ինչպես մենք տեսնում ենք Մատթեոսի Ավետարանի մեջ. «» (Մատթ. 6.24):
Անշուշտ, դժվար է այս մեղավոր աշխարհում միշտ ճիշտ ընտրություն կատարել, որովհետև մեզ միշտ փորձում է կանգնեցնել անկյալ հրեշտակը գլորելով մեզ բարձունքից՝ չտեսնելու և չզգալու այն լույսը, որ վառվում է բարձունքում: Որպես Աստծու պատկեր և նմանություն միշտ հավատանք մեր խոսքի զորությանը, բարի խոսքին, որ Աստծուց է, և այն ուղղենք միշտ առ Աստված՝ խնդրելով միշտ ուժ կարողություն, իմաստություն և խոհեմություն ճանաչելու ճշմարիտ խոսքը՝ կենդանի Աստծու խոսքը, որ ասում է. «» (Հովհ. 7.38):
Տիրոջ սերը և խաղաղությունը թող լինի ձեզ և մեզ հետ. Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Աղոթքով՝ Տ.Հեթում քհն. Թարվերդյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6159 | 0
to top