MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +22 °C Tomorrow:+20 °C
«Տնտեսական միամսյակը» ավարտվեց։ Տնտեսական տարին առջևում է...
15:22, 11.04.2015
2646 | 0

«Տնտեսական միամսյակ» -ի շրջանակում տեղի ունեցավ «Ինֆլյացիան ավելի դրական, թե՞ բացասական երևույթ է» թեմայով եզրափակիչ բանավեճը: Թեմայի շուրջ բանավիճեին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վարժարանի և «ԱՅԲ» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներից ձևավորած թիմերը:

Առաջինը թեմայի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացրեցին «ԱՅԲ» -ի սովորողները, որոնք հիմնական շեշտադրումը կատարել էին չափավոր գնաճի առաջացրած դրական հետևանքների վրա: Երկրորդը հանդես եկավ մեր դպրոցը ներկայացնող թիմը: Վարժարանցիները ներկայացրեցին գնաճ հասկացությունը և դրա առաջացրած բացասական հետևանքները:

Առաջ անցնելով՝ նշենք, որ ժյուրիին հատկապես դուր եկավ վարժարանցիների ներկայացումը, ինչը հատուկ ընդգծվեց ժյուրիի կողմից:

Հարցադրումների փուլում արդեն թիմերը գրեթե հավասար էին, և հնչեցին բավական հետաքրքիր և սուր հարցադրումներ, որոնց սովորողները փորձում էին տալ լիարժեք պատասխաններ: Այստեղ ևս վարժարանցիները ունեին փոքր առավելություն. թե՛ հարցադրումները, թե՛ հնչեցրած տեսակետները շարադրվում էին ավելի տնտեսագիտորեն:

Նշենք, որ ժյուրիի կազմը ներկայացնում էին ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցներ Շահանե Հարությունյանը (ԿԲ, Դրամավարկային քաղաքականության վարչություն) և Արաքս Մանուչարյանը (ԿԲ-ի՝ սպառողների պաշտպանության և ֆին. կրթման կենտրոն), որոնց գնահատականների արդյունքում էլ հաղթող ճանաչվեց մեր ավագ դպրոցը ներկայնող թիմը:

Հեցնենք, որ վարժարանը ներկայացնում էին Մերի Թելունցը, Հովհաննես Իխտիարյանը, Կարինե Հովհաննիսյանը, Վլադիմիր Ռափյանը և Լիլիթ Աղաջանյանը, որոնց հետ աշխատում էր ձեր խոնարհ ծառան, իսկ «ԱՅԲ» ավագ դպրոցը ներկայացնում էին Սյուզաննա Մկրտչյանը, Լյուսի Ասլանյանը, Ռաֆիկ Մովսեսյանը, Աննա Լալայանը և Լեսման Սանթրոսյանը:

Հ.Գ. «Տնտեսական միամսյակ» -ի ամփոփումը և մրցանակների հանձումը տեղի կունենա երկուշաբթի՝ ապրիլի 13-ին:

Բանավեճի ֆոտոշարքը...

The article published in the Spokesperson project.
Share with friends
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4596 | 0
12:54, 03.11.2015
4994 | 0
15:02, 26.10.2015
4106 | 0
to top