MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Tomorrow:+20 °C
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիր
15:58, 13.04.2015
3539 | 0
Հայ-վրացական հանրակրթական գործընկերություն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարների հավանությամբ 2009 թվականից իրականացվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» կրթա-մշակութային ծրագիրը:
Ծրագրի 2015թ. աշխատանքներով ապրիլի 13-16-ը կրթահամալիրը հյուրընկալում է Թբիլիսիի Ազատ և Ագրարային համալսարանների ուսանողական ազգագրական վոկալ-գործիքային, էստրադային համույթներին և հանրակրթական դպրոցների երաժշտության ուսուցիչների խմբին:

Ձեզ սիրով հրավիրում ենք վրացական խմբերի, կրթահամալիրի «Սեբաստացի» ուսուցչական և պատանեկան երգչախմբերի, երաժշտական լաբորատորիայի միասնական ելույթներին.

· ապրիլի 14-ին՝ ժամը 15: 00, Գեղարվեստի դպրոցում, Հ/Ա, Րաֆֆու 69/1, հեռախոս` 73.52.10.

· ապրիլի 15-ին՝ ժամը 15.15, Մեդիակենտրոնում, Րաֆֆի 57, Ս. Երրորդություն եկեղեցու դիմաց, հեռախոս` 74.72.46.

· ապրիլի 16-ին՝ ժամը՝ 9.00-9.30, Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25, հեռ. 74 11 12) ։

Կից ծանոթացեք հայ-վրացական հանրակրթական կամուրջների ընթացքում իրականացված և նախատեսված նախագծերին:

Հարգանքով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

The article published in the Spokesperson project.
Share with friends
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4596 | 0
12:54, 03.11.2015
4994 | 0
15:02, 26.10.2015
4104 | 0
to top