MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +18 °C Tomorrow:+19 °C
Ավարտական վերջին զանգը Նոր Նորքի հ. 159 ավագ դպրոցում
00:18, 23.05.2015
8239 | 0
Մայիսի 22-ին Նոր Նորքում ևս ազդարարվեցին վերջին զանգի ավարտական ղողանջները:
Բոլոր ուսումնական հաստատություններում տոնական տրամադրություն էր՝ ներհյուսված հուզմունքի և ուրախության անթաքույց զգացումներով:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ շրջանի բոլոր դպրոցներին շնորհավորական մաղթանքներ ուղղեցին, նվերներ և խորհրդանշական հուշանվերներ հանձնեցին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները:
Հերթական տոնական հանդիսությունը Նոր Նորքի հ.159 ավագ դպրոցում էր, որտեղ անակնկալ այցով հյուրընկալվել էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Շրջանի ղեկավարը շնորհավորեց և բարի երթ մաղթեց բոլոր շրջանավարտներին՝ մեծ կյանքի ճանապարհին ցանկանալով բազում ձեռքբերումներ ու հաջողություններ:
Արմեն Ուլիխանյանն ընթերցեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առթիվ՝ դպրոցին հանձնելով տոնական նվեր և խորհրդանշական հուշանվեր:
Նոր Նորքի հ.159 ավագ դպրոցում կայացած Վերջին զանգի հանդիսությանը ներկա էր նաև ՀՀ ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, ով շրջանավարտներին փոխանցեց ԵԿՄ ղեկավար, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը:
Շրջանավարտները գեղեցիկ միջոցառումներով հրաժեշտ տվեցին հարազատ դարձած կրթօջախներին, որոնց սերմանած պատգամներով ու դասերով վստահորեն կնվաճեն կյանքի և գիտության բարձունքները:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top