MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+27 °C
Խաղողօրհնեքի տոնը Նոր Նորքում 2015թ.
16:27, 17.08.2015
2435 | 0
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի` Խաղողօրհնեքի կապակցությամբ Մայր Աթոռ Ս. էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի համատեղ նախաձեռնությամբ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կազմակերպվել էր ուշագրավ միջոցառում՝ Նոր Նորքի առաջին և երկրորդ զանգվածների մանկապարտեզների երեխաների, մանկավարժների և ծնողների մասնակցությամբ:
ՔԴԿ Նոր Նորքի պատասխանատու Լիանա Առաքելյանի կողմից միջոցառման ընթացքում մասնակիցներին բաժանվեցին թեմատիկ տեղեկատվական գրքույկներ, այնուհետև Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Նշան քահանա Ալավերդյանը կատարեց երեխաների, ապա՝ խաղողի օրհնության կարգ, որին հաջորդեց թեմատիկ կավճանկարչությունը:
Երեխաները ճաշակեցին օրհնված պտուղը, իսկ տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի կողմից երեխաներին բաժանվեցին խորհրդանշական նվերներ:
Նկարները՝ այստեղ


The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top