MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+19 °C
Գիտելիքի և Դպրության օրը Նոր Նորքի հ.197 հիմնական դպրոցում
16:26, 15.09.2015
3797 | 0
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ աշխատակազմի բաժինների ներկայացուցիչները Գիտելիքի և Դպրության օրվա առթիվ այսօր այցելություններ են իրականացրել վարչական շրջանի տարածքում գործող դպրոցներ՝ շնորհավորելով հայերիս համար ամենակարևոր ու իմաստալից տոնի առթիվ:
Նոր Նորք վարչական շրջանի հ.197 հիմնական դպրոցում սեպտեմբերի 1-ի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը հյուրերի կազմում են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, ԵԿՄ Նոր Նորքի բաժանմունքից, Վ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից:
Դպրոցի տնօրեն Ալմաստ Ավետիսյանը, շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ, ներկայացրել է Երևանի քաղաքապետի ուղերձը՝ շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտի հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության համար:
Գիտելիքի և դպրության օրը առավելապես մեր` կրթության բազմադարյան ավադույթներ ունեցող հայերիս կյանքում բացում է հույսերի և սպասումների նոր արշալույս: Շնորհավորելով կրթության և գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` Նոր Նորք վարչական շրջանը սիրով բարեմաղթում է լուսավոր վերելքներ դպրության ջահը կրելու պատվաբեր և պատասխանատու ճանապարհին:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top