MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +18 °C Tomorrow:+18 °C
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձը Նոր Նորքում
10:48, 22.09.2015
2834 | 0
Հայերիս կյանքում դարավոր երազանք դարձած անկախությունը այսօր արդեն 24-ամյա իրողություն է. Անկախության նվաճմամբ մենք դրսևորեցինք մեր ոգեղեն որակները, որոնցով կանգուն ենք մինչ օրս:
Նոր Նորք վարչական շրջանում ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ նորաբաց Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կազմակերպվել էր տոնական հանդիսություն՝ «Ազատ, անկախ Հայաստանս» խորագրով նկարչական աշխատանքների միաժամանակյա ցուցահանդես և համերգային ծրագիր, որտեղ իրենց բազմաժանր կատարումներով ելույթ ունեցան Ս. Ասլամազյանի անվան երաժշտական և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցների, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաներն ու գեղարվեստական խմբերը, Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոնի Էմբոլադա պարային համույթը, ինչպես նաև սիրված երգիչներ Դավիթ Հակոբյանը, Սվետլանա Բաղդասարյանը, Աննա Բարսեղյանը, Կարինե Գևորգյանը և այլոք: Տոնի առթիվ ուշագրավ ցուցադրական ելույթով ներկաներին ողջունեցին նաև Կիոկուշին-կան կարատե-դոյի համահայկական ֆեդերացիայի մարզիկները:
Տոնական հանդիսության հյուրերի կազմում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամներ:
Երեկույթի ավարտին դեպի երկինք բարձրացվեց մեր անկախության խորհրդանիշ հայոց եռագույնը, որպես ազատության և հարատևության խորհրդանիշ:
Անկախություն երազած ու անկախություն նվաճած մարդիկ բոլորից լավ են գիտակցում նրա արժեքը. այսօր մենք ունենք ստեղծագործելու, ազատ ապրելու ու արարելու ազատություն. ուստի պետք է միասնական ուժերով կերտենք հզոր Հայաստան, ծաղկող ու օրեցօր զարգացող քաղաքամայր Երևան և նրա բարձրադիր գոտում հանգրվանած մեր երազանքների Նոր Նորք:
Շնորհավոր տոնդ անկախ հայություն:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top