MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +19 °C Tomorrow:+18 °C
ՀՀ Անկախության տոնը Նոր Նորքի հ.119 մանկապարտեզում
09:30, 02.10.2015
2856 | 0
Նոր Նորք վարչական շրջանի հ.119 մանկապարտեզում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվել էր «տոնական զորահանդես», որին ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչները, ՀՀ ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժնի ներկայացուցիչները, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, ծնողներ և այլ հյուրեր:
Երեխաները ուշագրավ շքերթով տոնական տրամադրություն հաղորդեցին հանդիսատեսին՝ ամբողջացնելով օրվա խորհուրդը:
Երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության և սերնդակրթության գործում ունեցած ավանդի համար հ.119 մանկապարտեզի տնօրեն Նելլի Աղումյանը պարգևատրվեց Երկրապահ Կամավորականների Միության պատվոգրով:
Տոնահանդեսին մասնակցեցին մանկապարտեզի բոլոր երեխաները՝ ՀՀ Անկախության տարեդարձը վերածելով լիակատար տոնի:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top