MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Tomorrow:+17 °C
«Հայոց Ցեղասպանություն-100» հերթական միջոցառումը Նոր Նորքում
16:18, 30.11.2015
2121 | 0
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Նոր Նորքում կրում են շարունակական բնույթ:
Հերթական միջոցառման ընթացքում Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաները գրական-երաժշտական յուրօրինակ ցերեկույթով ոգեկոչել են Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվել կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ և վերապրած հերոսների առջև:
Միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ, մանկավարժներ և ծնողներ:
Հային ու Հայաստանին նվիրված գրական-երաժշտական ստեղծագործություններով միջոցառման մասնակիցները կոչ են արել հայորդիներին լինել հայրենասեր,
գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն առավել հզոր Հայրենիքի, հանուն համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top