MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Tomorrow:+18 °C
Ամանորի տոնական ծրագիր Նոր Նորքի մշակույթի կենտրոնում
11:20, 26.12.2015
2690 | 0
Դեկտեմբերի 25-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի դահլիճում կայացավ Նոր Նորքի մշակույթի կենտրոնի տարեվերջյան հաշվետու միջոցառումը: Ամանորի գեղեցիկ ծրագրի ընթացքում կենտրոնի շնորհալի սաներն ու գեղարվեստական խմբերը ներկայացան ուշագրավ կատարումներով:
Միջոցառման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից վարչական շրջանի ղեկավարի տեղակալը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց 2015թ-ին Նոր Նորքի մշակութային ոլորտում նշանակալի ավանդ ունեցող անձանց:
Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը արժևորեց մշակույթի կենտրոնի դերը՝ նոր սերնդի գեղագիտական դաստիարակության գործում՝ բարեմաղթելով արգասավոր աշխատանքային ուղի:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top