Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամություն է հաստատվել նաև Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև: Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ փետրվարի 19-ին իրականացվել է հերթական նախաձեռնությունը. աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության, ծրագրերի և կրթության, մշակույթի, սպորտի բաժինների ներկայացուցիչները «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպել են ինտելեկտուալ խաղ Գեղարքունքի մարզի Մարտունու հ.1, հ.2, Գավառի հ.1, Ակունքի և Լճաշենի դպրոցներից ընտրված հինգական աշակերտների, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների և զինծառայողների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է եղել աշակերտներին համակողմանի գիտելիքներ հաղորդել հայոց պատմության նորօրյա էջերի՝ Արցախյան ազատամարտի, հայոց հաղթանակի կերտման հիմքերի, Հայոց բանակի հզորության հիմքում ընկած գործոնների վերաբերյալ: Քննարկվել են նաև հասարակության համար արատավոր երևույթների և բարքերի բացասական հետևանքները՝ ներկայացնելով դրանց կանխարգելմանն ուղղված կարծիքներ ու ծրագրեր: Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական կատարումներով և պարգևատրման արարողությամբ: Գիրք նվիրելու օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի կողմից մասնակից դպրոցների ներկայացուցիչներին փոխանցվել են Նոր Նորքի մտավորականների ստեղծագործությունները ներառող մի շարք գրքեր: Միջոցառման կազմակերպիչների հետ միասին մասնակից աշակերտները մայիս ամսին եռօրյա այցով կուղևորվեն ԼՂՀ: Գեղարքունիք կատարած այցի շրջանակներում Նոր Նորքի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Մարտունի քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում և NN զորամասում՝ քննարկելով առաջիկայում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ մի շարք ծրագրեր: Նկարները` այստեղ |