MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Tomorrow:+19 °C
«Նոյից մինչև Հայկ». ցուցահանդես Նոր Նորքի երաժշտական դպրոցում
23:04, 05.06.2016
2438 | 0
Նկարչության արվեստը մարդու գեղագիտական աշխարհի արտացոլումն է` կյանքի ընկալման և արժևորման յուրօրինակ դրսևորումը:
Մայիսի 25-ին Նոր Նորք վարչական շրջանի Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես «Նոյից մինչև Հայկ» խորագրով: Միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 25 և Գարեգին Նժդեհի 130-ամյակներին:
Ցուցահանդեսին աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր ստեղծագործությունը՝ համադրելով այն նժդեհյան թևավոր ասույթներով ու մտքերով: Դահլիճում թևածում էր ազգային հայրենասիրական ոգին, որը մարմին էր առել ցուցադրված աշխատանքներում՝ գունային ու բովանդակային հետաքրքիր լուծումներով:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, ովքեր բարձր գնահատեցին միջոցառման խորհուրդը՝ մաղթելով սաներին նորանոր հաջողություններ արվեստի կախարդական աշխարհում:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top