MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Երևան քաղաքի պատվիրակությունը Նովոսիբիրսկում
18:43, 02.07.2016
2969 | 0
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի 123-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Անատոլի Լոկոտի հրավերով Երևանի պատվիրակությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ աշխատանքային այցով հյուրընկալվել է Նովոսիբիրսկ քաղաքում: Տոնական միջոցառումներին զուգահեռ կազմակերպվել են աշխատանքային կարևոր հանդիպումներ և քննարկումներ: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Նովոսիբիրսկի քաղաքապետարանի մեծ դահլիճում կայացած համաժողովի ընթացքում Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է քաղաքային իշխանության ներկայացուցիչներին և բազմահազարանոց բնակչությանը Նովոսիբիրսկ քաղաքի օրվա առթիվ:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Էրեբունի-Երևան 2798 միջոցառման համատեքստում Նովոսիբիրսկի Կենտրոն և Երևանի Նոր Նորք վարչական շրջանների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ։
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top