MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Հոբելյանական երեկույթ Նոր Նորքի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցում
11:09, 04.07.2016
2944 | 0
Հունիսի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցում հանդիսավորությամբ նշվել է դպրոցի դաշնամուրային բաժնի վարիչ Ինեսա Հախնազարյանի ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները: Հոբելյանական հանդիսությունը մեկնարկել է Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանի օրհնությամբ: Այնուհետև վաստակավոր մանկավարժին շնորհավորել են նրա՝ տարբեր տարիների շրջանավարտները, գործընկերներն ու բարեկամները:
Արգասավոր գործունեության, սերունդների գեղագիտական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները մանկավարժին պարգևատրել են պատվոգրով:
Տոնական երեկույթն ուղեկցվել է անակնկալներով ու հիշարժան պահերով:
Նկարները` այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top