MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+19 °C
Նոր Նորքի ներկայացուցիչները մասնակցեցին «Ձմերուկի» 4-րդ փառատոնին
10:28, 19.07.2016
2163 | 0
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում անցկացվել է «Ձմերուկի» 4-րդ՝ արդեն ավանդական դարձած փառատոնը:
Միջոցառման ընթացքում 12 վարչական շրջանների տաղավարներում քարվինգի մասնագետները ներկայացրել են ձմերուկ մատուցելու ու ձևավորելու յուրօրինակ տարբերակներ: Նոր Նորք վարչական շրջանի տաղավարը այս տարի ևս ներկայացել է ուշագրավ աշխատանքներով: Նոր Նորքի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի սաները դրսևորել են իրենց ստեղծագործական մտքի թռիչքը` հանրությանը հիացնելով ձմերուկների ձևավորման գեղեցիկ լուծումներ:
Միջոցառման ավարտին քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, շնորհավորելով ծրագրի բոլոր մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար և Երևանի քաղաքապետի անունից հանձնել շնորհակալագրեր:
Նկարները` այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top