MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +14 °C Tomorrow:+20 °C
Սուրբ Ծննդյան Հրաշափառ Ավետիսը համախմբել էր Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հավատավոր ժողովրդին
20:12, 12.01.2017
6182 | 0

Սուրբ Ծննդյան Հրշափառ Ավետիսը համախմբել էր Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հավատավոր ժողովրդին։ Չնայած հունվարյան ցուրտ երեկոյին՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարգին ջերմացել էր եկեղեցին, ուր հնչում էր մաքրամաքուր աղոթքն ու ջերմացնում ոչ միայն մարդկային հոգիներն, այլև ցուրտ օդը։ Պատարագին ներկա էին Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը և ավագանու անդամները, Ախթալայի երկու դպրոցների տնօրենները, Շնող, Շամլուղ և Ճոճկան համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով այս տարի դարձավ եկեղեցու խաչքավորը։
Հաջորդ օրը նույնպես, եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով։ Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնեքի արարողություն։ Պատարագիչ հոգևորականը՝ Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․Հեթում քհն․ Թարվերդյանն իր քարոզում, տալով մեր Տիրոջ Հրաշափառ Ծննդյան Ավետիսը, նշեց, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մեջ կրի մանուկ Հիսուսի մաքրամաքուր ժպիտն ու լուսավորվի դրանով։ Որ Սուրբ Ծննդյան Ավետիսը ևս մեկ առիթ պետք է լինի՝ նորոգության, վերազարթոնքի և հոգևոր նոր ապրումների։
Այնուհետև եկեղեցու խաչքավոր Էդուարդ Շարմազանովի աջակցությամբ ժողովրդին բաժանվեց մատաղ։

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ, Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի

The article published in the Spokesperson project.
Share with friends
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6158 | 0
to top