MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
«Փյունիկի պես հառնած իմ ժողովուրդ» միջոցառում հ.163 դպրոցում
15:25, 11.05.2017
3100 | 0
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին և մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները Նոր Նորքում կրում են շարունակական բնույթ:
Հերթական միջոցառումը կազմակերպվել է հ.163 հիմնական դպրոցում: «Փյունիկի պես մոխիրներից հառնած եղեռնազարկ իմ ժողովուրդ» խորագիրը կրող միջոցառման ընթացքում աշակերտները ուշագրավ բեմախաղով ոգեկոչել են Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվել կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ և վերապրած հերոսների առջև:
Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Միջոցառման հյուրերը կոչ են արել հայորդիներին լինել հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն առավել հզոր Հայրենիքի, հանուն համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:
Նկարները` այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top