MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Tomorrow:+27 °C
Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում հ.114 մանկապարտեզում
11:55, 17.07.2017
2674 | 0
Նոր Նորք վարչական շրջանում հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառումներից հերթականը կազմակերպվել է հ.114 մանկապարտեզում: Կրթօջախի շնորհալի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, ՀՀ ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքի ղեկավար Արամ Պողոսյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Մանուկները հայոց բանակին նվիրված կատարումներով շնորհավորել են ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը՝ օրվա խորհուրդն ամբողջացնելով Մայր Հայաստանի հավաքական կերպարով ու հաղթական տրամադրությամբ: Շնորհավորելով ներկաներին մեր զինուժի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը կարևորել է նման միջոցառումների դերը՝ նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով դաստիարակելու, հայրենիքին արժանի զավակներ կրթելու առումով: Շնորհավորական խոսքով ելույթ է ունեցել նաև Երկրապահ Կամավորականների Միության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը: «Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է ընտանիքից, մանկապարտեզից, հետևաբար, մեր կրթօջախներն այս առումով կարևոր առաքելություն ունեն», - նշել է միության փոխնախագահը՝ Երկրապահ Կամավորականների Միության կողմից մանկապարտեզին պարգևատրելով պատվոգրով: Մեր հպարտություն ու պարծանք Հայկական բանակը 25 տարեկան է: Ոգիդ անսասան, բազուկդ անհաղթ լինի հայ զինվոր, շնորհավոր տոնդ համայն հայություն:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top