MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+32 °C
Դավիթ Մշեցի
07:18, 14.08.2017
3842 | 0

Էլեգիա


պատասխան Հովհաննես Գրիգորյանին

Ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան
ես գտնում եմ բոլորին՝
և դա անում եմ առմիշտ,
բացի քեզանից,
որովհետև
քեզ գտնելուց հետո կմերկանան
աշխարհի ողջ անտառները՝
իմ հոգու պես,
կցամաքեն աղբյուրները,
առվակները, գետերը,
ծովերը
և օվկիանոսներն անգամ՝
իմ՝ քո խեղճությունը ողբացող
աչքերի պես...

որովհետև՝
քեզ գտնելուց հետո
կլռեն թռչունները ողջ աշխարհի՝
ինչպես որ ես եմ լռում քո մասին…
և ողջ աշխարհի ձկները խեղդամահ կլինեն՝
իմ՝ քո դարերին հառած հայացքի պես…

որովհետը
քեզ գտնելուց հետո
մայրամուտները ողջ կմահանան
արևելքում՝
իմ՝ քո զավակը լինելու կոչման նման.
և արևմուտքում կծագեն արշալույսները ողջ՝
իմ՝ քո խորքերը քննող մտքերի պես.

որովհետև
քեզ գտնելուց հետո.
կդադարի խոսել
քարը արևի հետ,
և մամուռը՝ քարի,
և արամտը՝ հողի,
և սաղարթը՝ աստղի,
և հավատը՝ Աստծո,
և երակը՝ սրտի
ինչպես դադարել եմ
խեսել քո փառքերից…

որովհետև
քեզ գտնելուց հետո
էլ չի լինի կռիվ,
էլ չի լինի պայքար,
էլ չի լինի մղում,
էլ չի լինի արյուն,
գարուն, ամառ, ձմեռ
աշուն էլ չի լինի.
էլ չի լինի ամպրոպ,
էլ չի լինի անձրև,
էլ չի լինի քամի՝
ինչպես էլ չի լինի
կեսը քո մարմնի…

որովհետև
քեզ գտնելուց հետո
աշխարհը շուռ կգա
ու կփլիվի թափով
տիեզերքի անծիր
մերկ թևերի վրա՝
քո տապալված ոգու
սյուների պես խորտակ…

որովհետև
քեզ գտնելուց հետո
էլ չի լինի երկինք,
էլ չի լինի արև
և ես էլ չեմ լինի.
էլ չի լինի ոչինչ
անգտնելի…

Դավիթ Մշեցի

The article published in the Spokesperson project.
Share with friends
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8829 | 0
21:33, 14.11.2017
7902 | 0
21:25, 14.11.2017
9533 | 0
08:10, 14.11.2017
7303 | 0
20:25, 13.11.2017
10048 | 0
19:33, 13.11.2017
10951 | 0
18:25, 13.11.2017
8534 | 0
21:15, 12.11.2017
8468 | 0
22:53, 11.11.2017
17402 | 0
20:52, 11.11.2017
7523 | 0
20:11, 11.11.2017
7828 | 0
16:10, 11.11.2017
8770 | 0
10:42, 11.11.2017
8246 | 0
17:13, 10.11.2017
8992 | 0
15:20, 10.11.2017
11227 | 0
15:39, 09.11.2017
8075 | 0
21:54, 07.11.2017
8053 | 0
16:32, 06.11.2017
8636 | 0
14:24, 03.11.2017
7615 | 0
to top