MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
17:05, 20.08.2017
7890 | 0

Հայ բանաստեղծների շարքում առանձնանում է Համո Սահյանը, որին հաջողվել է ամենապարզ բառերով և այնքան իրատեսորեն նկարագրել հայ բնաշխարհը, բացահայտել նրա սքողված հմայքը, ուժն ու ձգողականության առեղծվածը, ինչպես նաև տալ հայ մարդու բնութագիրը, թերևս, այնքան դիպուկ, որ մինչ օրս շատ քչերին է հաջողվել: Ավելին, նրա պոեզիան նաև անձնական ապրումների ու մտորումների մի փունջ է, որտեղ պարփակված է ուրույն փիլիսոփայություն. ինչպես իմ դասախոսներից մեկն էր սիրում ասել, Սահյանին ամեն մի տարիքում ընթերցելիս տարբեր ես ընկալում և ամեն անգամ նոր խորություն ես տեսնում տաղանդաշատ գրողի տողերում... Բանաստեղծ Համո Սահյանը (իրական անունը՝ Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սյունիքի մարզի Լոր գյուղում: 1937 թվականին ավարտելով Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը՝ Հմայակը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Այնուհետև աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց շարքում աչքի են ընկնում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագիրը, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերը, ինչպես նաև «Ոզնի» հանդեսը, արդեն իսկ 1965-1967 թվականներին պաշտոնավարում է՝ որպես «Գրական թերթի» գլխավոր խբագիր: Հարկ է նշել, որ Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 1930-ականններից: Այնուհանդերձ, նա համազգային ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծության շնորհիվ, որը ինքնատիպ ձոն է հայրենիքին: Բանաստեղծի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն, տպագրվել է 1946 թվականին. այստեղ դրսևորվում էր Սահյանի պոեզիայի գերակա գաղափարները՝ անսահման ու անձնվեր, ոչինչ չպահանջող սեր հայրենի բնաշխարհի ու հայի նկատմամբ: Հաջորդիվ հրատարակվում են «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուները: 1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար վերջինս արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներում նկատելի է հեղինակի աճը. նա ներկայանում է ՝ որպես սեփական գեղարվեստական լեզուն և ոճն ունեցող բանաստեղծ: Ավելացնեմ նաև, որ Սահյանը թարգմանել է է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ մեծերի ստեղծագործություններից: Իր անգնահատելի ներդրումների շնորհիվ՝ պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1998 թվականին՝ Համո Սահյանի մահվանից հետո միայն, լույս է ընծայվում «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն

The article published in the Spokesperson project.
Share with friends
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8825 | 0
21:33, 14.11.2017
7897 | 0
21:25, 14.11.2017
9528 | 0
08:10, 14.11.2017
7301 | 0
20:25, 13.11.2017
10044 | 0
19:33, 13.11.2017
10947 | 0
18:25, 13.11.2017
8529 | 0
21:15, 12.11.2017
8463 | 0
22:53, 11.11.2017
17397 | 0
20:52, 11.11.2017
7514 | 0
20:11, 11.11.2017
7826 | 0
16:10, 11.11.2017
8766 | 0
10:42, 11.11.2017
8242 | 0
17:13, 10.11.2017
8988 | 0
15:20, 10.11.2017
11223 | 0
15:39, 09.11.2017
8072 | 0
21:54, 07.11.2017
8046 | 0
16:32, 06.11.2017
8629 | 0
14:24, 03.11.2017
7613 | 0
to top