MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+27 °C
ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ
17:43, 25.08.2017
5488 | 0

ՊԱՏՐԱՆՔ
Ես այնտեղ եմ, ուր դու ես մտքով,
Լու՜ռ շրջում ենք անգո միասին,
Ալիքներն են խոսում շշուկով.
Զով գիշեր է, ծով է ու լուսին…

Պարում ենք ներբողի տակ վալսի՝
Մտովի տրված մեր երազին,
Թվում է՝ պտույտում խելահեղ,
Մեր հետքերն ենք թողնում ավազին…

Եվ անգո տիրույթում անմեկին
Քո հևքն է շշնջում իմ ունկին.
Ամեն ինչ իրական է այնպե՜ս,
Խենթ սիրուց գինով է մեր հոգին…

Փարվում են ջրերը եզերքին,
Փաղաքուշ գգվանքով ծովի,
Այն ափին գորո՜վ կա մի մեղուշ,
Ու տաք են շուրթերը մովի...

Ալիքներն են սրբում հետքը մեր,
Ու ծովին պահ տալիս հավիտյան,
Այս գիշերն էլ կանցնի՜, կգնա՜.
Գիշերն այս, ու երազն իմ ունայն…
Ա. Տ.

The article published in the Spokesperson project.
Share with friends
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8819 | 0
21:33, 14.11.2017
7888 | 0
21:25, 14.11.2017
9521 | 0
08:10, 14.11.2017
7293 | 0
20:25, 13.11.2017
10034 | 0
19:33, 13.11.2017
10940 | 0
18:25, 13.11.2017
8523 | 0
21:15, 12.11.2017
8458 | 0
22:53, 11.11.2017
17387 | 0
20:52, 11.11.2017
7507 | 0
20:11, 11.11.2017
7822 | 0
16:10, 11.11.2017
8761 | 0
10:42, 11.11.2017
8236 | 0
17:13, 10.11.2017
8984 | 0
15:20, 10.11.2017
11221 | 0
15:39, 09.11.2017
8066 | 0
21:54, 07.11.2017
8042 | 0
16:32, 06.11.2017
8624 | 0
14:24, 03.11.2017
7609 | 0
to top