Վերջերս Չինաստանում և Ռուսաստանում մրցանակների արժանացած "Ադապտացիա" վավերագրական ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա Երևանում՝ "Կին Միջազգային Կինոփառատոն"-ի շրջանակներում: Նոյեմբերի 14—ին ժամը 19: 00 ին ՀԲԸՄ-ում Մելիք Ադամյան 2/2 հասցեում տեղի կունենա "Կին" միջազգային Կինոփառատոնի բացումը, որից հետո կցուցադրվեն մի քանի ֆիլմեր, այդ թվում՝ "Ադապտացիա" վավերագրական ֆիլմը: "Ադապտացիա" ֆիլմը պատմում է Երևանի ներկա իրականության մասին, որտեղ հեղինակը մտորել է մեր ժամանակների, անընդհատ փոփոխվող ռիթմերի ու ժամանակի հոսքին ադապտանալու գործընթացի մասին: ...մուտքն ազատ է... ֆիլմի հեղինակ՝ Manne ՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմի հաջողությունները ինձ միայն ստիպում են առաջ շարժվել և նորանոր գաղափարներով ու մտահաղացումներով լցվել... Հանդիսատեսն ինձ կարող է հետևել նաև ֆեյսբուքյան իմ էջում ՝ https://web.facebook.com/ManneVonMM/ |