MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Հոլիվուդյան հայտնի դերասան Հիթ Լեդջերի սկադալային ֆիլմը և անսպասելի մահը
17:17, 04.04.2013
4359 | 0
Հիթ Լեդջերը ծնվել է 1979թ.-ի ապրիլի 4-ին (այսօր նա կդառնար 33 տարեկան) Ավստրալիայում: Նրա դերասանական վարպետության մասին ավելորդ է խոսելը, քանի որ թե իր խաղով, թե համարձակությամբ նա ուղղակի ապշեցնում էր: Հիթի ամենասկանդալային ֆիլմը "Կուզ լեռը"-ն է (Горбатая гора): Ֆիլմը պատմում է երկու համասեռամոլների սիրո մասին: Այն կադրերը, որոնք նկարահանվել են այս ֆիլմի ընթացքում, պահանջում էին բարձր դերասանական վարպետություն և ամենակարևորը` համարձակություն: Ֆիլմն իրոք շատ ու շատ խոսակցությունների առիթ դարձավ, քանի որ այնտեղ կային այնպիսի սիրային տեսարաններ 2 տղաների (Հիթ Լեդջերի և Ջեյք Ջիլենհոլի) մասնակցությամբ, որ անգամ հոլիվուդյան մասշտաբներով զարմանալի էին: Այս ֆիլմի համար Հիթ Լեդջերը և Ջեյք Ջիլենհոլը նոմինացվել են անգամ Օսկարի, բայց չեն շահել: 2008թ.-ին մեծ էկրան բարձրացավ "Մռայլ Ասպետը" ֆիլմը (Темный рыцарь), որում Ջոկերին մարմնավորած Հիթը իր դերասանական վարպետության գագաթնակետին էր: Այս ֆիլմի համար Հիթը նույնպես նոմինացվեց Օսկարի և հաղթեց, սակայն մրցանակը ստիպված էին ստանալ նրա հարազատները...Նրա մահը մեծ շոկ էր նրա մտերիմների, ընկերների և այն մարդկանց համար, ում բախտ էր վիճակվել խաղալ նրա հետ միևնույն ֆիլմում...Հիթը մահացել է 2008թ.-ի հունվարի 22-ին Նյու Յորքի իր տանը դեղորայքային թունավորումից...
Горбатая гора
Горбатая гора
Горбатая гора
Темный рыцарь
Темный рыцарь
The article published in the Spokesperson project.
Share with friends
Cinema at home
01:19, 06.06.2013
7194 | 0
22:26, 15.05.2013
4700 | 0
01:03, 03.05.2013
4752 | 0
19:37, 29.04.2013
4581 | 0
13:39, 27.04.2013
6558 | 0
to top