Հիթ Լեդջերը ծնվել է 1979թ.-ի ապրիլի 4-ին (այսօր նա կդառնար 33 տարեկան) Ավստրալիայում: Նրա դերասանական վարպետության մասին ավելորդ է խոսելը, քանի որ թե իր խաղով, թե համարձակությամբ նա ուղղակի ապշեցնում էր: Հիթի ամենասկանդալային ֆիլմը "Կուզ լեռը"-ն է (Горбатая гора): Ֆիլմը պատմում է երկու համասեռամոլների սիրո մասին: Այն կադրերը, որոնք նկարահանվել են այս ֆիլմի ընթացքում, պահանջում էին բարձր դերասանական վարպետություն և ամենակարևորը` համարձակություն: Ֆիլմն իրոք շատ ու շատ խոսակցությունների առիթ դարձավ, քանի որ այնտեղ կային այնպիսի սիրային տեսարաններ 2 տղաների (Հիթ Լեդջերի և Ջեյք Ջիլենհոլի) մասնակցությամբ, որ անգամ հոլիվուդյան մասշտաբներով զարմանալի էին: Այս ֆիլմի համար Հիթ Լեդջերը և Ջեյք Ջիլենհոլը նոմինացվել են անգամ Օսկարի, բայց չեն շահել: 2008թ.-ին մեծ էկրան բարձրացավ "Մռայլ Ասպետը" ֆիլմը (Темный рыцарь), որում Ջոկերին մարմնավորած Հիթը իր դերասանական վարպետության գագաթնակետին էր: Այս ֆիլմի համար Հիթը նույնպես նոմինացվեց Օսկարի և հաղթեց, սակայն մրցանակը ստիպված էին ստանալ նրա հարազատները...Նրա մահը մեծ շոկ էր նրա մտերիմների, ընկերների և այն մարդկանց համար, ում բախտ էր վիճակվել խաղալ նրա հետ միևնույն ֆիլմում...Հիթը մահացել է 2008թ.-ի հունվարի 22-ին Նյու Յորքի իր տանը դեղորայքային թունավորումից... https://www.facebook.com/armcinema |