MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +14 °C Tomorrow:+19 °C
Դպրոցն ուսուցիչն է, դպրոցն աշակերտն է, դպրոցը հոգեկան ջրտուքն է
15:51, 02.07.2018
2633 | 0

Դպրոցն ուսուցիչն է, դպրոցն աշակերտն է, դպրոցը հոգեկան ջրտուքն է:
Նայեցե՛ք, աշակերտներ, այս խոսքը, որ պիտի ասեմ, լավ լսեք: Ես էլ ուսուցիչ եմ: Մինչեւ անգամ կաթողիկոսական այս աստիճանիս մեջ, ամեն շաբաթվա մի օրը գնում էի մեր հոգեւոր դպրանոցը Բեյրութում եւ այնտեղ դասավանդում էի մինչեւ այսօր: Ասելիքս այն է, որ դպրոցում միայն թվաբանություն, գիտություն, քերականություն, թվական չպետք է սովորեք: Կյանք պիտի սովորեք, ապրել պիտի սովորեք: Այսօր փոքրիկ մեքենաներ կան. երկու առավել երկուն ինչ կանի ասելու համար, կարող եք այնտեղ գումարն ունենալ՝ դա գիտություն չէ: Գիտությունն այն է, թե ինչպե՞ս ապրել իրար հետ, ինչպե՞ս վարվել իրար հետ, ինչպե՞ս վարվել բնության հետ, ինչպե՞ս արժեւորել նյութը, մինչեւ ո՞ր աստիճանի արժեւորել եւ ի՞նչ արժեք տալ հոգեկանին, բարոյականին, իմացականին, հոգեւորին եւ ուրիշ բաների, որոնք մնայուն արժեքներ են: Դպրոցն այն օջախն է, որտեղ մենք սովորում ենք ոչ թե չոր ու ցամաք գիտություն, այլ հոգեկան ազնվություն, վերաբերման եղանակ…:
Իմ ըմբռնումն ուսուցչության՝ այս է. աշակերտով զբաղվել իբրեւ անձ, ոչ թե իբրեւ գիտություն փոխանցելու գործիք:

Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց
Խոսք Գյումրու Լորդ Բայրոնի անվան դպրոցում, հատված
(6 մայիսի, 1995 թ.)

The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստի հետազոտման ակադեմիա
to top