MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Սա ներեկեղեցական գործ չի՜ պարոն Փաշինյան, քայլ արեք իմանանք ում հետ եք, թե՞ սա ձեր սրտովն է
01:43, 21.07.2018
4937 | 0
Հարգելի պարոն Փաշինյան, դուք Հայաստանի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ կառավարության ղեկավարն եք: Ավելի լավ կլիներ եթե ժողովրդին ոտքի չհանեիք, եթե պիտի չվայելեք մեր վստահությունը և ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ էլ մնաք: Իշխելու ձեր այս ժամանակաշրջանը մի քննության փուլ է և դպրոց է, որի ընթացքում մենք պիտի հասկանանք, թե ձեզ ընտրելու ենք թե ոչ, երբ գան արտահերթ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակները:
Խնդրում ենք ձեզ, կողմնորոշվել: Եկեղեցու, Կաթողիկոսի, Սուրբ գեղարդի դեմ կատարված ոտնձգությունների մասին ձեր կարծիքի փորխարեն աղաղակող լռությունը՝ ձեր օգտիին չի՜ խոսում: Լռությունը նշանակում է, որ դա ձեր սրտով է և ձեր գիտությամբ ու թույլատվությամբ է կատարվում...., առավել ևս այն հանգամանքը հաշվի առնելով՝ որ հակակաթողիկոսական ցույցերի ղեկավարները՝ գրեթե բոլորը, ձեր թիմակիցներն են, մարդիկ կամաց-կամաց այդ մտքին են գալիս:
Սա ներեկեղեցական գործ չի՜ պարոն Փաշինյան: Քայլ արեք իմանանք ում հետ եք, անորոշ լռություն է տիրում:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստի հետազոտման ակադեմիա
to top