MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Եկեղեցին մենակ նեղ օրվա համար է, պետություն չենք ունենա, կաթողիկոսը ժողովրդին կառաջնորդի...
14:21, 23.07.2018
3477 | 0
Բոլորս խոսքներս մեկ ենք արել, թե բա Եկեղեցին անջատ է պետությունից։ Շատ լավ է։ Եկեղեցին մենակ նեղ օրվա համար է, պետություն չենք ունենա, կաթողիկոսը ժողովրդին կառաջնորդի, բայց որ հիմա պետություն ունենք, վերջ, Եկեղեցին էլ այստեղ բան ու գործ չունի։
Մեկ էլ Եկեղեցին պետք է, որ Մխիթար Գոշ տա, որ իր գրած դատաստանագրքից օգտվենք, սահմանադրություն գրենք։ Եկեղեցին պետք է, որ մատյաններ գրի, տանենք Մատենադարանում սիրուն դնենք, որ պետության երեսը պարզ անենք։ Եկեղեցին պետք է, որ հուշարձաններ կառուցի, որ տուրիստներին ուրախացնենք, համ էլ տնտեսությունը վարի չի գնա։ Ի վերջո, պետական պաշտոնյաներից մինչև ամենավերջին քաղաքացիների հույսը տուրիստներն են, ու դրսից եկած փողերը։ Վերջացավ։ Այսքան բանի համար է Եկեղեցին պետությանը պետք։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստի հետազոտման ակադեմիա
to top