ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր համապատասխան գրությամբ դիմել է բանկային և վարկային կազմակերպությունների Արմավիրի մասնաճյուղերի պատասխանատուներին Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ընդառաջելու խնդրանքով։ https://m.facebook.com/story.php?story_fbid=1939250219705863&id=15724 Ստեղծված իրավիճակը սոցիալական մեծ լարվածություն և արդարցված դժգոհություն է առաջացրել բնական աղետից տուժած համապատասխան համայնքների ազգաբնակչության շրջանում: Այդ համայնքներում բնակչության ճնշող մեծամասնությունը հանդիսանում է Ձեր կազմակերպության վարկառու և օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չկարողանալով կատարել վարկային պարտավորությունները` այժմ հայտնվել է անհաղթահարելի իրավիճակում: Ելնելով վերոգրյալից և գերակա համարելով բնական աղետից տուժած բնակիչների շահը` նրանց վարկային բեռը թեթևացնելու և ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով խնդրում եմ Ձեզ հնարավորության սահմաններում ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ: Մեծապես կարևորելով Ձեր դերակատարումը մարզի ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունեցող այս հարցում` ակնկալում եմ Ձեր հնարավոր աջակցությունը»: Հարգանքով` |