MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Tomorrow:+30 °C
ՈՒՐԱ ԳՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԻՆ, ԱՐԾԱԹԸ, ՄՈԼՒԲԴԵՆԸ, ՊՂԻՆՁԸ ՈՒ ՄՆԱՑԱԾԸ...
01:27, 09.12.2018
1560 | 0

Կենտրոնական Բանկը էսօրվա՝ 07.12.2018 թվականի դրությամբ ոսկու գինը սահմանելա 19374.82 դրամ: Որպեսզի հասկանանք, թե ինչքան դոլարա սա անում, բաժանում ենք օրվա կուրսով՝ 483 - ի վրա, ստանում ենք՝ 40 դոլար... 40 դոլարա մեզ տրվում ամերիկյան բանկիրների կողմից, որը ոչնչով ապահովված չի ու մեր ոչ միայն ոսկին, պլատինը, այլև արծաթը, մոլիբդենը հոսումա իրանց մոտ, կամ ուր որ պետքնա: Երկրում մնումա կինոյում ասված՝ տանձի կոթը: Էս վիճակը ոսկու գործ անողների համար ձեռնտույա, քանի որ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ կոչվածին սոցիալ - տնտեսական կուրսը թելադրվումա դրսից: Ապացույցը. ՀՀ Կենտրոնական բանկի մասին Օրենքի 10 - րդ հոդվածի 2 - րդ կետում ասվումա, որ. ՝՝Բաց - շուկայական գործառնություններում Կենտրոնական բանկը ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ընթացքում ԻՐ ՀԱՇՎԻՆ ձեռք բերել Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր: Պետական արժեթղթերի ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ընթացքում Կենտրոնական բանկը կարող է ձեռք բերել դրանք ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Կենտրոնական կամ այլ առաջնակարգ բանկերի ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ու ՆՐԱՆՑ ՀԱՇՎԻՆ՝՝:

Ասվածա ծայրաստիճան հստակ ու մաքսիմալ սրիկայական:
Էս կետին լրացնումա հետևյալը. ՝՝Հոդված 51.

Կենտրոնական բանկի արժութային գործառնությունները

1. Կենտրոնական բանկը կարող է տիրապետել, օգտագործել և տնօրինել`

ա) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ (այդ թվում՝ հուշադրամներ) և ստանդարտացված ձուլակտորներ.

բ) արտարժույթ.

գ) այլ պետությունների, կենտրոնական և այլ առաջնակարգ բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա առաջնակարգ բանկերի թողարկած կամ երաշխավորած արժեթղթեր:

2. Կենտրոնական բանկը կարող է սահմանել այն փոխարժեքը, որով գնում կամ վաճառում է արտարժույթը, կամ այլ գործարքներ է իրականացնում արտարժույթով: ՝՝

Սա ուղղակիորեն նշանակումա, որ երկրի պետական սեփականության վաճառքը արվումա ՀՀ Կենտրոնական Բանկի միջոցով այլ երկրներին ու այլ պետությունների Կենտրոնական բանկերին: ԿԲ - ն ըստեղ ընդամենը միջնորդի դեր ունի: Իսկ ով վճարումա, նրան էլ պատկանումա պետության միջոցներն ու ռեսուրսները:





Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


08.12.2018


The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
549 | 0
02:08, 04.01.2019
4284 | 0
01:48, 22.12.2018
4421 | 0
18:28, 15.12.2018
3137 | 0
18:12, 15.12.2018
3530 | 0
00:11, 12.12.2018
4058 | 0
02:33, 10.12.2018
2902 | 0
to top