MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +24 °C Tomorrow:+20 °C
Осторожно, во дворе злая собака!
01:48, 09.12.2018
6334 | 0

Եթե մեկը հայտարարումա, որ քաղաքի սաղ շներին ու կատուներին պետքա հավաքել մի կացարանում, ուրեմն վիրավորում են քաղաքաբնակ վիթխարի մեծամասնությանը: Դրանով նրանք մեծ անվստահություն են հայտնում մեծամասնությանը, որ վերջիններս կարան իբր դաժան վերաբերվեն կատուների կամ շների նկատմամբ: Այնինչ իրական պատկերը այլա: Փողոցում կենդանին հազար անամ ավելի պաշտպանվածա, ապահովա ու իրա հարազատ տարերքի մեջա:

Օրինակ, կատվին կամ շանը տերը փագեց տանը ու գնաց գործի, էդ շունը մենակով տան մի անկյունում մռփած տխուր - տրտում բեզարած պտի սպասի, թե երբ պտի գա իրա խազեինը, որ իրա գլուխը շոյի: Իսկ խազեինը կարա դրսից մտնի վատ տրամադրությամբ ու նույնիսկ խմած վիճակում մի լավ քացի հասցնի շան փորին: Նույնը կատվինա վերաբերում: Հոգեբանական ճգնաժամերով լի կյանքա, իսկ հերսերը մի ինչ որ տեղ թափելու օբյեկտ ու տեղա պետք: Ոչ մի կացարանավորված շուն ապահովագրված չի նման վերաբերմունքից: Փողոցում նման վերաբերմունքը արյան մեջ կխեղդվի բոլոր նորմալ մարդկանց կողմից, ովքեր կազմում են կենդանիների հետ նորմալ վերաբերմունքի հարցում բացարձակ մեծամասնություն: Իսկ կնգա վրա ուժը չի պատի: Կնիկը կզանգի օլիգարխի բառապաշարով ասած՝ մի համապատասխան տեղ ու էդ տեղից կգան համապատասխան տղերքը ու համապատասխան տեղը՝ բանտ կտանեն մարդուն: Արդեն վաղուց ֆեմինիզմա:

Հլը կատու պահողի գիտակցության մակարդակը տեսեք: Կատվի համար ավազա առնում, կերա առնում, որ կատուն կերը ուտի ու տան մեջ ավազի վրա քաքի: Հետո ինքը էդ քաքը պտի ձեռով կամ սավոկով հավաքի, լցնի տոպրակը ու թափի զիբիլի մեջ: Կատու կամ շուն պահողի տնից միշտ վատ հոտա գալիս: Կենդանին մարդուց քանի անգամ շատ մազա թողնում ու էդ մազերից ազատվել հնարավոր չի: Բնության մեջ կատուն ինքնա հոգում իրա ապրուստը ու ոչ մեկին չի խանգարում իրա մազերով ու քաքելով:

Կատուն ու շունը հոգեբանորեն ավելի լավ են զգում դրսում, քան՝ տանը: Դրսում ապրող կատուն ու շունը երբեք չեն գտնվում միայնակության մեջ: Իրանք միշտ գտնվում են մարդու հետ նորմալ շփման մեջ ու այդպիսով չեն ձանձրանում ու տխրում: Բացի էդ էլ ավելի առողջ ու երկարակյաց են դառնում ֆիզիկապես: Տան ու դրսի օդի մեջ մեծ տարբերություն կա: Դրսի օդը, ինչքան էլ կեղտոտա օրվա որոշակի ժամերին, բայց հազար անգամ ավելի օգտակարա կենդանու համար: Դրսի կատուն ու շունը շատ ավելի ճարպիկ ու հնարամիտ են, քան ներսում պահած կատուն ու շունը: Տանը էդ արարածները մոռանում են անգամ իրանց չորքոտանի ըլնելու բնույթը: Սա մարդու կողմից արհեստականորեն հորինված այլասերվածությունա: Ու նմանատիպ ձևով ապրումա ըսենց կոչված ՝՝քաղաքակիրթ՝՝ երկրների կենդանասեր բնակչությունը, որոնց օրինակը շատ են սիրում բերել նոր - նոր քայլեր կատարող հայ կենդանասերները:

Բա կատվին կռտելը... Կռտում են, որ տան ներսում ըստեղ ու ընդեղ չմիզի, ինչը որպես կենդանի նորմալ բանա, քանի որ իրա սեփական տարածքնա նշում: Հմի մարդ կոչվող ՝՝քաղաքակրթված՝՝ տեսակը էս բնազդն էլա սպանում կենդանու մեջ: Սեռական հորմոններ արտադրող օրգանները երբ հեռացնումա, կատուն արդեն մոռանումա իրա սեռը ու նմանատիպ նշումները անհետանում են: Կատու կռտող կնանոց կամ տղամարդկանց համապատասխան օրգանները եթե հեռացնեն կլնի քվիթ: Ու էսքանից հետո պտի շնակատվասերները գոռան, թե իրանք պայքարում ենք կենդանիների իրավունքների համար... Լպիրշության վերջնա:

Բացի էդ, տնավորված կենդանին իրա կամքին հակառակ բանտարկված կենդանինա: Մարդը որևէ բարոյական իրավունք չունի բանտարկել կենդանուն իրա կամքին հակառակ հանուն իրա տան դեկորացիայի ու կեղծ էսթետիկական պահանջմունքի: Եթե նման կերպ բանտարկում են կենդանուն, ուրեմն դրանով մեծ հարված են հասցնում քաղաքներում կենդանիների պոպուլյացիային: Եթե նման արհեստական ձևով միջամտենք բնության գործերին, ապա որպես քաղաքաբնակ պտի դիմավորենք առնետներին ու մկների միլիոնավոր բազմությանը: Քաղաքում կատու ու շուն եթե չկա, ապա էդ արդեն քաղաք չի, այլ իսկական մարդկանց գազանանոցա: Հավաքելով կատուներին ու շներին քաղաքից մարդուն փաստորեն հայտարարում են թիվ մեկ գիշատիչը, ինչը վիրավորական բանա:

Իրականում քաղաքում զբոսնող էս տեսանկյունից նորմալ մարդը էսթետիկական ու բարոյական մեծ բավականությունա ստանում, երբ հանդիպումա կատվի կամ շան: Դրանով մարդը գիտակցումա, որ ինքը միակ կենդանին չի երկիր մոլորակի վրա: Գիտակցումա, որ ինքը պետքականա նաև մյուս կենդանիներին ու նույն չափով էլ կենդանիները պետքական են իրան՝ իրա կարիքների՝ առնետների ու մկների դեմ պայքարի համար:

Ի վերջո, ինչի՞ խեղաթյուրել բնության նորմալ դրվածքը... Ով կատու կամ շունա սիրում, թող դուրս գա քաղաք ու կարա ամեն տեղ հանդիպի իրա սիրած կենդանիներին, ընդ որում, տարբեր գույնի ու չափերի մեջ: Եթե ուզումա, թող սեփական գրպանից կերակրի դրսի կատուներին ու շներին, մոտենա փաղաքշի հազար ու մի կատվի ու շանը: Ի՞նչ իմաստ ունի շանը ու կատվին բանտարկել տանը, զրկել նրանց իրանց համար կարևոր մարդկանց հետ շփումից ու սահմանափակել էդ շփումը բացառապես իրանով... Սա սադիստական էգոիզմա, որը դրսևորումա մարդ տեսակը ու սրանով մարդը կենդանուն շատա զիջում: Անձամբ ես տիրոջ հետ զբոսնող շնից ավելի մեծ վտանգ եմ զգում, քան որ սովորական փողոցային շնից: Համոզված եմ, որ շունը տիրոջից հաստատ լավ բան չի սովորում: Բնավ պատահական չի շատ հանդիպող ՝՝Осторожно, во дворе злая собака!՝՝ գրությունը, ինչը նշանակումա, որ շունը էնքանա մենակ մնացել, որ ուրիշ մարդկանց հետ չշփվելու պատճառով վայրենացելա ու բացի իրա տիրոջից ուրիշ մարդկանց չի ուզում որպես մարդ ճանաչի:

Մեղավորը շունը չի, մարդ կոչվածնա, որը բավարարումա մենակ իրա սադիստական էգոիզմը ու մնացած բարդույթները, երբ իրա իշխելու ձախողված տենչը կարողացելա տարածի մենակ իրա շան կամ կատվի վրա:

Էսա նաև պատճառը, որ կատու կամ շուն պահող տղերքի ու աղջիկների մեջ շատ են չամուսնացածները: Կատվի կամ շան խնամքը ու դրանից ծագած նրանց հետ կապվածությունը չի թողնում, որ սեռերը ձգտեն խնամք ու հոգ տանեն միմյանց նկատմամբ, կամ ավելի կտրուկ ասած, չի թողնում, որ սեռերը որպես սեռեր իրար նկատեն:


Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


08.12.2018

The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
477 | 0
02:08, 04.01.2019
4255 | 0
01:48, 22.12.2018
4385 | 0
18:28, 15.12.2018
3097 | 0
18:12, 15.12.2018
3497 | 0
00:11, 12.12.2018
4017 | 0
02:33, 10.12.2018
2879 | 0
to top