MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+19 °C
Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը. ԱԱԾ տնօրեն
14:41, 09.12.2018
3493 | 0


Քվեարկել եմ հանուն ազատ և անկախ Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես նշել եմ, որ սա լինելու է Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ու աննախադեպ ընտրությունը, դրա մեջ կհամոզվեք մի քանի ժամ հետո։ Այս պահին ողջ հանրապետությունում օպրատիվ իրավիճակը վերահսկվում է, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, եղել են մեկ-երկու դեպքեր, որ հոսանքազրկված են եղել տեղամասեր, բայց շատ արագ շտկվել են այդ հարցերը», - ասաց Արթուր Վանեցյանը։

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի վերաբերյալ հնարավոր ահազանգերին, ԱԱԾ տնօրենը նշեց, որ այս պահին նման բնույթի ոչ մի տեղեկություն չունի.

«Բայց բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են և, եթե լինի հանկարծակի որևէ ընտրակաշառքի դեպք, հավատացեք, որ թե՛ մենք, թե՛ ոստիկանությունն արագ կարձագանքեն» ։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմինե Պարազյան
21:49, 30.01.2019
4956 | 0
to top