NBC-ի "Today show"-ի շրջանակներում Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդ» անվանակարգի հավակնորդների կարճ ցուցակը: Հիշեցնենք, որ 1927 թ. ի վեր Time-ը՝ «Տարվա մարդ» անվանակարգի համար հաղթող է ընտրում այն մարդկանց, որոնք շատ մեծ, դրական կամ բացասական ազդեցություն են ունեցել աշխարհի վրա: Այս տարի Time-ի կարճ ցուցակում ընդգրկվել են ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը: Նշենք, որ 2016 թ. Թրամփը ճանաչվեց «Տարվա մարդ»: Բացի վերոնշված մարդկանցից այս տարի մրցանակի համար պայքարում են նաև զենքի հսկողությունը խստացնելու համար պայքարող "March for Our Lives" շարժման ակտիվիստներն ու մի քանի գաղթական ընտանիք: |