MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +29 °C Tomorrow:+31 °C
Կալանխոե
16:39, 27.01.2019
14017 | 0
Կալանխոեն կարելի է աճեցնել տանը և միշտ ունենալ ձեռքի տակ: Այն քմահաճ բույս չէ: Կալանխոեն կիրառվում է տարբեր հիվանդությունների դեպքում:
Կալանխոեի քսուկը օգտակար է վարիկոզի, մաստիտի, թրոմբոֆլեբիտի դեպքում;
Քսուկը պատրաստելու համար ահնրաժեշտ է կալախոեի 30 մլ հյութ և 50 գ լանոլին, խառնուրդին ավելացնել նաև 50 գրամ վազելին: Պատրաստի քսուկը պահել սառնարանում:

Արգանդի պարանոցի էռոզիա


Առավոտյան և քնելուց առաջ կալախոեի քսուկով, ոը պատրաստվում է վերոնշյալ եղանակով, տամպոններ դնել: Կարելի է ուղղակի կալանխոեի հյութով:


Մաստիտ

Կրծքին դնել բույսի թարմ տերևները՝ կտրատված երկայնությամբ: Հենց տերևները չորանան փոխարինել նորով:

Կալանխոեի հյութ պատրաստելու համար անհրաժեշտ է լվանալ կալախոեի տերևները, չորացնել և թողնել սառնարանում մեկ շաբաթ: Այնուհետև անցացնել մսաղացով և հյութը քամել:

Հազ, բրոնխիտ, մրսածություն

Օրական 2 անգամ ընդունել կես թեյի գդալ կալանխոեի հյութ, մինչև հիվանդությունն անցնի:

Գրիպ

Յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցնել 3 կաթիլ կալանխոեի հյութ:

Մազաթափություն

Մազարմատները շփել կալանխոեի հյութով, շուտով մազաթափությունը կդադարի և մազերը կսկսեն աճել:

Զարկերակային բարձր ճնշում

Կալախոեի վերին տերևները անցակցնել մսաղացով: Հյութը քամել, ավելացնել մեղր, Ստացված միջոցը օգտագործել օրը 3-4 անգամ 1-ական ճաշի գդալ: Բարձր ճնշումը աստիճանաբար կսկսի իջնել:

Ականջի նյարդի նևրիտ

Վերցնել 1 թեյի գդալ կալանխոեի հյութ, 2 թեյի գդալ սոխի հյութ: Կաթեցնել ականջի մեջ մի քանի կաթիլ օրը 3-4 անգամ: Ապաքինումը կնկատվի 5 օր անց:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Ամալյա Գաբոյան
20:44, 14.05.2020
4677 | 0
13:32, 22.11.2019
5257 | 0
21:50, 12.11.2019
4458 | 0
17:36, 29.10.2019
4986 | 0
to top