MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Tomorrow:+22 °C
Աշոտի մոտ չհավաքվե՞նք, չասե՞նք իրար` բարի եկար
01:22, 03.07.2019
2974 | 0

Աշոտի մոտ չհավաքվե՞նք, չասե՞նք իրար` բարի եկար,
Մեր քունջութին արի այսօր խառնենք մի քիչ մեղր ու նեկտար,
Դու քո ձիրքը, ես իմ լիցքը մաս-մաքուր տանք անձրևներին,
Ով ի՞նչ գիտի, վաղը հարբած ո՞նց կձուլվենք անցորդներին։

Դու տաղ կասես, ես՝ շարական, Սուրենն էլի թող ասմունքի,
Մեջ բերելու ինչ էլ մնա տոնացույցից հայսմավուրքի,
Մայիսի պես հացերեցին ունկ կդնենք մինչև գիշեր,
Որ ճոճելով տարուբերենք թասում սուզված աստղ ու հուշեր։

Հետո պիտի տաքսի նստենք, դղրդոցով որ հեռանանք,
Վաղվա օրով հիմա արի այս գիշերը չմոռանանք,
Իմ մանկության տան պատերը ածխահամ են, թե արտասվեմ,
Ես ի՞նչ գիտեմ, թե մեկ էլ երբ ինքս ինձ հետ կառերեսվեմ։

Այս նկարը հիշում ես չէ՞… հաղթանակած մեր մայիսին․․․

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
956 | 0
13:52, 29.01.2022
1770 | 0
10:11, 21.01.2022
1612 | 0
to top