MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Tomorrow:+20 °C
ՀՔԾ-ում խուճապ է սկսվել . զուգադիպություն, թե՞ լուրի արտահոսք
14:44, 19.08.2019
2742 | 0
Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «politik.am_ի տեղեկություններով, պլանավորված է եղել, որ օգոստոսի 20-ին քննիչները մտնելու են դատարան՝ Սերժ Սարգսյանին ձերբակալելու միջնորդությամբ:
Ասեմ ավելին` քարտուղարությունն արդեն պատրաստած է եղել միջնորդության տեքստը, սակայն մամուլում և սոցցանցում լուրի տարածումից հետո ՀՔԾ-ում խուճապ է սկսվել և որոշել են առայժմ զերծ մնալ այդ քայլից: Սասուն Խաչատրյանն էլ իբրև հրահանգել է, ամեն գնով գտնել լուրի արտահոսքը կազմակերպած անձին:
Եթե հիշողությունս չի դավաճանում ինձ, ապա մեկ շաբաթ
առաջ` օգոստոսի 10-ին, տխրահռչակ Արման Բաբաջանյանը բարձրացրեց Սերժ Սարգսյանին կալանավորելու մասին լուրը, այսպես ասած հեռվից գալով` «ՔԱՆԻ ԴԵՌ ՄԱՐՏԻ 1-Ի ԳԼԽԱՎՈՐ ՇԱՀԱՌՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ»:
Եթե անկեղծ, կասկածի տեղիք է տալիս այս ամենը` զուգադիպություն, թե՞ լուրի արտահոսք, որից հետո էլ Բաբաջանյանի գրելու մուսան եկավ;
Ինչևէ, սպասենք ՀՔԾ-ի պարզաբանմանը, առավել ևս, որ ըստ Սասուն Խաչատրյանի, այդ մասին հաշված թվով մարդիկ են իմացել»:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top