MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Մոտենում է արդեն այն ժամանակը, երբ բոլորս կկանգնենք լուրջ ընտրության առաջ. Նատալի Սաղիյան
16:12, 20.11.2019
2523 | 0
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալի Սաղիյանն, իր ֆեյսբուքյան էջում գորել է. «Մոտենում է արդեն այն ժամանակը, երբ բոլորս կկանգնենք լուրջ ընտրության առաջ՝ ընտրել այն ճանապարհը, որը ճշմարիտ է կամ այն ճանապարհը, որը հեշտ է: Շատ հեշտ է տրվել ամբոխահաճո խոստումների գայթակղությանը և առանց երկար մտածելու հետևել մեկին, որը բախտի հեգնանքով հայտնվել է հանրահավաքի բեմի վրա:
Հեշտ է հայրենիքի ճակատագիրը տալ մեկի ձեռքը հույս փայփայելով, որ նա բոլորիս կտանի ճիշտ ուղղությամբ: Բայց հիմա, երբ այլևս ակնհայտ է, որ մեր հայրենիքը վտանգված է և այն անձը, ով ժողովրդից իշխանություն աղերսեց և ստացավ այն, մեզ բոլորիս տանում է դեպի անդունդը, մենք այլևս հեշտ ճանապարհ ընտրելու իրավունք չունենք»:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top