Mamul.am
Full version
USD 478.37, EUR 516.69, RUB 7.50, GBP 617.34
0 °C, 0 °C ... +6 °C Tomorrow:+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Վկայագրերը հանձնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը
16:21, 18.12.2019

Մանկատան 18 շրջանավարտ այսօր բնակարանի գնման վկայագրեր ստացան՝ նրանցից յուրաքանչյուրին տրամադրվում է 6, 3 միլիոն դրամ՝ բնակարան գնելու համար։

Մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովման ծրագրի իրականացման համար հատկացվել է ընդհանուր առմամբ 19 միլիարդ դրամ։

Վկայագրերը հանձնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նրանց հորդորելով, որ ծրագիրը դիտարկեն որպես հնարավորություն՝ իրենց ընտանեկան կյանքը բարելավելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նախարարությունն իրականացրել է կարիքների ուսումնասիրման հերթացուցակ, որտեղ հաշվառվել են մանկատան այն շրջանավարտները, որոնք բնակարանի կարիք ունեն։ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ բնակարանների ծրագրից օգտվելու համար, պետք է համապատասխանել մի շարք պայմանների՝ չպետք է ունենալ սեփականության իրավունքով անշարժ գույք և վերջին հինգ տարում պետք է ներգրավված չլինել սեփականության իրավունքով ունեցած օտարման գործընթացին։

Spokesperson: ARUSYAK GHEVONDYAN
Share with friends
| |
ARUSYAK GHEVONDYAN
to top